Ռուբլին կտրուկ արժեզրկվել է, ռուսական ֆոնդային շուկան փլուզվել է ավելի քան 11 տոկոսով
ЭкономикаՀինգշաբթի առավոտյան աճուրդների սկզբում ռուբլու փոխարժեքը փլուզվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշման մասին հայտարարություններից հետո. դոլարը 2016 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ ցատկ է գրանցել 84 ռուբլուց բարձր մակարդակում, եվրոն՝ 95 ռուբլուց բարձր 2014 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ, վկայում են մոսկովյան բորսաների տվյալները:
Դոլարի փոխարժեքը «վաղվա» հաշվարկներով Մոսկվայի ժամանակով ժամը 7.18-ին բարձրանում է գրեթե 2.92 ռուբլով` մինչեւ 84.08 ռուբլի, եվրոյի փոխարժեքը` 3.54 ռուբլով՝ մինչեւ 95.24 ռուբլի:
Ռուսական ֆոնդային շուկան հինգշաբթի առավոտյան նստաշրջանի սկզբում փլուզվել է ավելի քան 11 տոկոսով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշման մասին հայտարարությունից հետո, վկայում է աճուրդների դինամիկան:
Ավելին՝ այստեղ