Ուկրաինան հայտնել է զոհերի և վիրավորների թիվը
Международные новостиՈւկրաինայում Ռուսաստանի ռազմական ներխուժման հետևանքով մահացել է 57 ուկրաինացի, ևս 169-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, փոխանցում է ուկրաինական լրատվամիջոցը:
«Փետրվարի 24-ի դրությամբ Ռուսաստանի ներխուժման հետևանքով զոհվել է 57 ուկրաինացի, ևս 169-ը վիրավոր են», – ասված է առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, ԱՆ-ի ղեկավար Վիկտոր Լյաշկոն հավելել է, որ իրենք անընդհատ համակարգում են, միմյանց օգնում են, որ բոլորը, ովքեր բժշկական օգնության կարիք ունեն, ստանան այն:
—————
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Շարունակությունը՝ այստեղ