Երկու ուսուցիչ է զոհվել ԴԺՀ-ում դպրոցի ռմբակոծության ժամանակ
Международные новостиԴոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գորլովկա քաղաքում դպրոցի շենքի գնդակոծության հետևանքով երկու ուսուցիչ է զոհվել։ Տեղեկությունը հայտնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Իվան Պրիխոդկոն:
«Թիվ 50 դպրոցի ռմբակոծության հետևանքով երկու ուսուցիչ է զոհվել»,- գրել է Պրիխոդկոն իր Telegram ալիքում։ Ավելի վաղ Պրիխոդկոն հայտնել էր, որ դպրոցը արկի ուղիղ հարված է ստացել։
ԴԺՀ-ից հայտնել են նաև, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռմբակոծության հետևանքով Դոնեցկում վնասվել է մասնագիտացված մանկան տունը։
Գորլովկան 2014 թվականից ի վեր գտնվում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վերահսկողության տակ, գտնվում է Դոնեցկից 50 կմ դեպի հյուսիս: Քաղաքի տարածքում գտնվում են ածխարդյունահանող ձեռնարկություններ և «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը։
Գորլովկան ԴԺՀ-ի խոշորագույն քաղաքներից է։ Այս պահին Գորլովկայի ամենահաճախ ռմբակոծվող հատվածները քաղաքի արվարձաններում գտնվող Զայցևո ավանն է և Գագարինի անվան ու 6/7 հանքային ավանները։ Դոնբասի հակամարտությունից առաջ Գորլովկայի բնակչության թիվը հասնում էր ավելի քան 250 հազար մարդու։