Ռուսական տանկերը հարձակում են սկսել Մարիուպոլի վրա
Международные новостиՌուսական տանկերը շարժվում են դեպի Մարիուպոլ, քաղաքից 15 կմ հեռավորության վրա մարտ է ընթանում։ Այս մասին արտակարգ ճեպազրույցում հայտարարել է քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն, փոխանցում է «Ուկրաինա24»-ը։
Բոյչենկոյի խոսքով՝ ուկրաինացի զինվորականների և օկուպանտների միջև մարտը տեղի է ունենում քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա։
«Ռուսական տանկերը շարժվում են դեպի Մարիուպոլ։ Եթե զինվորականները վտանգի նշան տան, քաղաքում ազդանշաններ կհնչեն, ինչը կնշանակի ապաստարաններ գնալու անհրաժեշտությունը», – ասել է քաղաքապետը։
Նաև, ըստ նրա, Մարիուպոլում գրանցվել է հրետակոծության հետևանքով բնակելի ֆոնդի բավականին լուրջ ավերածություն։
«Երեկվա գնդակոծությունից հետո տուժել է նաև բնակֆոնդը, մենք արդեն հստակ հասկանում ենք, թե ինչքան գնդակոծություն է եղել և որքան է տուժել բնակֆոնդը տարբեր փողոցներում, ցավոք, բավականին լուրջ վնասներ ունենք»,- ասաց նա։
Ավելին՝ այստեղ