Քննիչ հանձնաժողո՞վ, թե՞ սարդոստայն. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է՝ իր աշխատանքներն է սկսել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, որին խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում։ Իշխանությունները խորհրդարանական ընդդիմության բացակայությունը փորձում են կոմպենսացնել արտախորհրդարանական ուժերի ներգրավմամբ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, հանձնաժողովի հենց առաջին նիստում արտախորհրդարանական ուժերի տարբեր ներկայացուցիչներ ներկա են եղել և ակտիվ մասնակցել են աշխատանքներին: Սակայն իրավաբանները պնդում են, որ նրանց մասնակցությունը հակասում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքին։
Մեր տեղեկություններով, այս ընթացքում իշխանական խմբակցությունը փորձում է փոփոխության ենթարկել օրենքի այդ դրույթը կամ որևէ «լազեյկա» գտնել՝ իրենց կողմից իրականացրածին իրավական հիմք տալու նպատակով: Ի դեպ, նախատեսվում է որպես փորձագետ ներգրավել նաև հասարակական սեկտորի բացառապես այն ներկայացուցիչներին, որոնք այս ամբողջ ընթացքում ամբողջ ուժով պաշտպանել են իշխանություններին:
Բոլոր այս մասնակիցներն ընդգրկվում են միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի «դաբրոյով» և որոշակի «տրամաբանությամբ»: Օրինակ՝ այս օրերին արտախորհրդարանականներից առավել ակտիվ է իրեն պահում Սամվել Բաբայանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ դա իր պատճառներն ունի. ըստ էության, Բաբայանը իշխանությանը մատուցելիք ծառայություններով փորձում է իր հետ կապված աղմկոտ պատմությունները «ջրել»։ Այսինքն, հենց քննիչ հանձնաժողովում դրսևորելիք նրա պահվածքից է կախված, թե հետագայում ինչ ընթացք կստանան այդ գործերը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում