ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՓԵՏՐՎԱՐԻ). Սկսվել է մաֆիոզ կլանների ամենախոշոր պատերազմը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1802 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր, պատմաբան, մանկավարժ, գրական-հասարակական գործիչ Գաբրիել Պատկանյանը։
1877 - ծնվել է արձակագիր Միքայել Մանվել յանը։
1921- Մոսկվայում տեղի է ունեցել ռուսթուրքական խորհրդաժողով։ Կնքված պայմանագրով ՀԽՍՀ-Թուրքիա սահմանը որոշվել է Ախուրյան և Արաքս գետերով։
1959 - վախճանվել է աշուղագետ Վերդին։
1988- Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում սկսվել են հայկական ջարդերը, որոնք շարունակվել են չորս օր։
1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ գիշերը տեղի է ունեցել Խոջալուի գրավումը։ -Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հունգարիայի և Լեհաստանի հետ։
2001-ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:
2005-նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Վիկտոր Սողոմոնյանը նշանակվել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար:
2007- Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած` երկքաղաքացիություն սահմանող օրինագծերի փաթեթը:
2013 - վախճանվել է պատմաբան, պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը։
2021-Դիլիջանի քաղաքապետի ԺՊ է նշանակվել բենզալցակայանի նախկին աշխատակիցը, որն անկետայում իր սեռի դիմաց գրել էր՝ «արու»:
ԱՇԽԱՐՀ
1513 - երկրաշարժը ավերել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը։ 1564 –ծնվել է անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ Քրիստոֆեր Մարլոն։
1712 -Ռուսաստանում ցար Պետրոս 1-ինի հրամանով հիմնադրվել է Տուլայի զինագործարանը։
1770 –վախճանվել է բարոկկո դարաշրջանի իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տարտինին։
1794 - Ֆրանսիայում Ազգային կոնվենտը հեղափոխության թշնամիների սեփականությունը բռնագրավելու հրաման է արձակել։
1802 - ծնվել է ֆրանսիացի հռչակավոր գրող, բանաստեղծ, դրամատուրգ, քաղաքական գործիչ Վիկտոր Հյուգոն։
1808 - ծնվել է ֆրանսիացի գրաֆիկ, գեղանկարիչ, քանդակագործ Օնորե Դոմիեն։
1815 - Էլբա աքսորված Նապոլեոն Բոնապարտը փախել է այնտեղից։
1821 - վախճանվել է ֆրանսիացի կաթոլիկ փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ և դիվանագետ Ժոզեֆ դը Մեսթրը։
1848 - Ֆրանսիայում վերացվել են ազնվական տիտղոսները։
1852 - բրիտանական «Բիրկենդեխ» ֆրեգատը խորտակվել է Բարեհուսո հրվանդանի շրջանում, որի արդյունքում զոհվել է 454 մարդ։
1878- ֆրանսիացի բանասեր Էմիլ Լիտտեն հայտնաբերված մանրագույն կենդանի էակների համար ստեղծել է «միկրոբ» տերմինը։
1893 - ծնվել է անգլիացի գրականագետ, լեզվաբան, հոգեբան, բանաստեղծ Այվոր Արմսթրոնգ Ռիչարդսը։
1896 - Անտուան Անրի Բեքերելը հայտնաբերել է, որ ուրանի նմուշը հետք է թողնում լուսազգայուն թղթի վրա, հետագայում նրա անունով է կոչվել ռադիոակտիվ աղբյուրի ակտիվության չափման միավորը ՍԻ համակարգում։
1917 -Ռուսաստանի մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել անկարգություններ, Պետական դուման ցրվել է, հայտնվել են բարիկադներ, սկսվել է համընդհանուր գործադուլը, իսկ զորքերը սկսել են անցնել հեղափոխականների կողմը։ - Նյու Յորքի «Victor» ընկերությունում ձայնագրվել է առաջին ջազային սկավառակը։
1919 -ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում ստեղծվել է Գրանդ-Կոնյոն ազգային այգին։
1924 -Գերմանիայում «գարեջրային ապստամբության» պատճառով Ադոլֆ Հիտլերին դատապարտել են հինգ տարվա ազատազրկման։
1930 -Նյու Յորքում սպանել են ամերիկյան մաֆիայի պարագլուխներից մեկին՝ Թոմ Ռեյնին, սկսվել է այդ քաղաքի պատմության մեջ մաֆիոզ կլանների ամենախոշոր պատերազմը։
1932 - ծնվել է ամերիկացի երգիչ, երգահան, դերասան և գրող Ջոնի Քեշը։
1935 -գյուտարար Ռոբերտ ՈւոթսոնՈւոտտն իրականացրել է իր հայտնագործության՝ «ռադարի» (RAdio Detection And Ranging) առաջին փորձարկումը։
1955 - «Նորթ Ամերիկըն» ընկերության փորձարկող-օդաչու Ջորջ Սմիթը ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ իրականացրել է գերձայնային արագությամբ ընթացող ինքնաթիռից հաջողված կատապուլտացիա։
1993 -պակիստանցի իսլամիստ Ռամզի Ահմեդ Յուսեֆը իր հինգ հանցակիցների հետ միասին Նյու Յորքի Միջազգային առևտրի կենտրոնի ստորգետնյա կայանատեղիում պայթեցրել է պայթուցիչով բեռնված բեռնատար մեքենա։
2005 -վախճանվել է «Macintosh» համակարգչի ստեղծող Ջեֆ Ռասկինը։
2008 - «Կորուսյալները» ֆիլմի հիման վրա թողարկվել է «Via Domus» խաղը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում