Անգելա Մերկելին թալանել են խանութում
Международные новостиԳերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի դրամապանակը գողացել են, երբ նա գնումներ էր կատարում Բեռլինում։ Ինչպես հաղորդում է dpa գործակալությունը, հինգշաբթի առավոտյան Մերկելը գնացել է Շառլոտենբուրգ թաղամասի սուպերմարկետ, որտեղ տեղի է ունեցել գողությունը, գրում է Deutsche Welle-ն։
Ոստիկանությունը հաստատել է, որ գողացել են «67-ամյա կնոջ» դրամապանակը՝ չհայտնելով տուժողի անունը։ Դրամապանակի մեջ եղել է անձը հաստատող փաստաթուղթ, դեբետային քարտ, վարորդական իրավունք եւ կանխիկ գումար։ Մերկելի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը։
Ոստիկանությունը հետաքննում է հանցագործությունը։ Bild թերթի փոխանցմամբ՝ Մերկելի դրամապանակը եղել է պայուսակի մեջ, որը կախված է եղել մթերքների համար նախատեսված սայլակից։
Նույնիսկ կանցլերի պաշտոնում Մերկելն ինքն էր գնումների գնում։ 2021թ․ ընտրություններից հետո Մերկելը որոշել է հեռանալ մեծ քաղաքականությունից։ Նա 16 տարի եղել է Գերմանիայի կանցլեր։