Քանի հայ է բնակվում Ուկրաինայում և որտեղ
ОбществоՈւկրաինան աշխարհի ամենից հայաշատ երկրներից մեկն է։ Ճիշտ է, հայտնի չէ, թե հստակ քանի հայ է բնակվում տարածքով Եվրոպայի երկրորդ խոշոր պետությունում։
Ըստ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքի՝ «ոչ պաշտոնական տվյալներով՝ ներկայումս Ուկրաինայում բնակվում է շուրջ 500000 հայ: Հայաշատ բնակավայրերն են Կիևը, Օդեսայի, Լվովի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Դոնեցկի մարզերը»: Այլ տվյալներով՝ Ուկրաինայում ապրում է շուրջ 400 հազար հայ, որոնց կեսը այդ երկրի քաղաքացիներ են։
Ըստ 2001 թվականի ուկրաինական մարդահամարի՝ այդ երկրում բնակվող հայերի թիվը 100 հազար է։ Նրանցից 15700-ը բնակվում էին Դոնեցկի շրջանում, 11100-ը՝ Խարկովի շրջանում, Դնեպրոպետրովսկի շրջանում՝ 10600։ 2001 թվականից հետո Ուկրաինայում մարդահամար չի անցկացվել։
Ըստ Հայաստանի կառավրության 2011 թվականի փաստաթղթերից մեկի՝ «Ուկրաինայում ապրում է ավելի քան 400 000 հայ, որը կազմում է երկրի բնակչության մոտ մեկ տոկոսը: Միայն Կիևում բնակվում է շուրջ 40000 հայ: Հայ համայնքի 70 տոկոսն այժմ կազմում են հետխորհրդային շրջանում Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Միջին Ասիայից և այլ երկրներից Ուկրաինա գաղթած մեր հայրենակիցները»:
Ավելին՝ այստեղ