Ереван, 12.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборах Судья предупредил Оганяна о возможном принудительном приводе Нетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружия ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительными Пашинян поздравил Путина с Днем России «Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик Царукян Посол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Трамп поздравил Пашиняна с победой на выборах в Армении Левон Джилавян занял третье место на чемпионате мира по нардам В Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждение


Հերթական ցնցումն ու ճգնաժամը սարերի հետևում չէ

Аналитика

Համաձայնեք, որ բարդ ժամանակներում ենք. տնտեսական իրավիճակը մեր երկրում առանց այն էլ մի բան չէր, հիմա էլ նոր ռիսկեր են առաջացել արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով։ Դրանց հնարավոր ազդեցություններից Հայաստանին հազիվ թե հաջողվի խուսափել։ Կորուստները կլինեն՝ ինչպես ուղղակի, այնպես էլ՝ անուղղակի, ինչպես՝ տնտեսության, այնպես էլ՝ ֆինանսական հատվածում։

Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից բավականաչափ մեծ է։ Դա արտահայտվում է՝ ինչպես ֆինանսական հոսքերի, այնպես էլ՝ տնտեսական ու ֆինանսական ոլորտների գործակցության տեսքով։ Բանն այն է, որ ՌԴ-ն հանդիսանում է ՀՀ թիվ մեկ առևտրային գործընկերը։ Երկու երկրների միջև առևտրի շրջանառությունն անցած տարի գերազանցեց 2,6 մլրդ դոլարը, որից շուրջ 850 միլիոնն արտահանումներն են։ Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացումը խնդիրներ է ստեղծելու արտահանման և ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացման համար՝ նվազելու է սպառողական պահանջարկը։ Եթե սպառողական պահանջարկի կրճատման ազդեցությունն ավելի ուշ կերևա, ապա ֆինանսական շուկայից թելադրված հետևանքներն արդեն առարկայական են դառնում։

Բոլորս ականատես եղանք, թե ինչպես Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչման առաջին հարվածն իր վրա վերցրեց արժութային շուկան։ Ռուբլին հաշված ժամերի ընթացքում հասցրեց բավականաչափ արժեզրկվել։ Դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքը գերազանցեց 80 նիշը (մինչ այդ դոլարի գինը տատանվում էր 75 ռուբլու շրջանակներում, իսկ հիմա արդեն այն հասել է 85-ի)։ Ռուբլու թուլացումը հավելյալ խնդիրներ է ստեղծում հայկական ապրանքների արտահանման համար։ Դրա հետևանքով նվազում է մեր ապրանքների մրցունակությունը։

Առանց այդ էլ վերջին մեկ-երկու տարիներին ռուբլին հասցրել էր զգալիորեն արժեզրկվել։ Այդ նույն ժամանակ հայկական դրամը, տատանումներով հանդերձ, հիմնականում կայուն է եղել։ Սա ոչ ցանկալի գործոն է մեր տնտեսության արտահանելի հատվածի համար, քանի որ այն բերում է մրցունակության կորստի։ Ռուբլու վերջին արժեզրկումից հետո կորուստներն ավելի են մեծանալու։ Խուսափելու տարբերակներից մեկն էլ կլինի իրացման գների բարձրացումը, որը, սակայն, կբերի սպառման ծավալների կրճատման։

Ակնհայտ է, որ ռուբլու արժեզրկումն ազդելու է առաջին հերթին՝ մեր տնտեսության արտահանելի հատվածի վրա։ Բայց այս պահին դեռ շուտ է ասել, թե կորուստներն այս հատվածում մինչև ուր կարող են հասնել։ ՌԴ տնտեսության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները նոր են մեկնարկում, և դրանց ազդեցությունները հետագայում կերևան։ Չնայած հիմա արդեն պարզ է, որ հետևանքները ոչ թե մեղմանալու, այլ ահագնանալու են։ Ճնշումը ֆինանսական ու արժութային շուկաներում խորանալու մեծ հավանականություն ունի, ինչը, անշուշտ, հանգեցնելու է ռուբլու դիրքերի ավելի թուլացման։ Ռուբլու էժանացումն արդեն սկսել է արտահայտվել նաև հայաստանյան շուկայում։ Ռուսական արժույթի գինն իջել է 5,5 դրամից՝ ազդելով մեր բազմաթիվ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։ Ինչպես հայտնի է, Հայաստանում բավական շատ են այն քաղաքացիները, որոնց եկամուտները ձևավորվում են արտագնա աշխատանքի արդյունքում։ Այդ եկամուտները հիմնականում ռուսական ռուբլով են, իսկ ռուբլու արժեզրկումը արժեզրկում է նաև նրանց եկամուտները։

Միանշանակ է, որ ՌԴ տնտեսության ու ֆինանսական շուկաներում առաջացող խնդիրները բացասաբար են ազդելու նաև այդ երկրից մեր տնտեսության մեջ իրականացվող ներդրումների վրա։ Ռուսական կապիտալի մասնակցությունը մեր տնտեսության մեջ բավականաչափ մեծ է։ Վերջին շրջանում էլ ավելի է մեծացել, այդ թվում՝ Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռքբերման արդյունքում։ Դրա շրջանակներում Հայաստանի իշխանությունները միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրերից էին խոսում, հիմա հայտնի չէ, թե ինչ է սպասվում այդ ծրագրերին, դրանք լինելո՞ւ են, թե՞ չեն լինելու։ Ըստ էության, ՌԴ-ում տնտեսական ու ֆինանսական իրավիճակի վատացումը ստիպելու է հրաժարվել այդ շուկայից մեր տնտեսության մեջ ներդրումային նոր ակնկալիքներ ունենալուց։

Փաստացի, ներկա դրությամբ հայտնի չէ, թե ինչ են պատրաստվում անել մեր իշխանությունները ռուսական շուկայից եկող այս հնարավոր ռիսկերը թուլացնելու և սպասվող կորուստները նվազեցնելու առումով։

Տիգրան Մկրտչյան

Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООНСамая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позицииОппозиция вырывается вперед«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст»