Ռուսական կողմը մինչև 15:00-ն Ուկրաինային ժամանակ է տվել
Международные новостиՌուսաստանի ներկայացուցիչները Գոմելում հանդիպման վերաբերյալ Ուկրաինայի պատասխանին կսպասեն մինչև ժամը 15:00-ն: Այս մասին ասել է պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել էր Կիևի ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը այս երկրում կայանալիք հանդիպմանը և առաջարկել բանակցությունների համար այլ երկիր։ Միաժամանակ, ինչպես նշել են Կրեմլում, հենց ուկրաինական կողմն է ընտրել Գոմելը որպես բանակցությունների հարթակ։
Ավելին՝ այստեղ