Երևանի Շահումյան հրապարակում հարյուրավոր վարորդներ հերթական ակցիան են իրականացնում ԱՊՊԱ թանկացումների դեմ
ОбществоԱդեն 1 ժամից ավելի է, Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի արձանի դիմաց են հավաքվել հարյուրավոր վարորդներ, ովքեր հերթական բողոքի խաղաղ ակցիան են իրականացնում ընդդեմ ԱՊՊԱ թանկացումների: Այս պահին ավտոմեքենաների հոսքը շարունակվում է: Տեղում են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության կենտրոնական բաժնի մեծ թվով ծառայողներ: Վարորդները փակել են Շահումյան հրապարակին կից Խորենացի փողոցը, քանի որ պնդում են՝ քաղաքապետարանը իրենց տրամադրել է Շահումյան հրապարակն ամբողջությամբ։ Ոստիկամության ներկայացուցիչները 10 րոպե ժամանակ տվեցին վարորդներին, որպեսզի բացեն երթևեկելի գոտին։ Վարորդները պատասխանեցին, որ կարող են կոշտ միջոցներ ձեռնարկել, քանի որ իրենք ճանապարհը չեն բացելու:
Ոստիկանությունը վարորդների հետ եկավ համաձայնության և փակեց Շահումյան հրապարակն ամբողջությամբ, այդ թվում՝ Խորենացի փողոցի այդ հատվածը։