Պեսկովը՝ռուս-ուկրաինական բանակցությունների մասին
Международные новостиՄոսկվան ցավում է, որ ուկրաինական կողմի հետ բանակցությունները մեկ օր շուտ չեն սկսվել, նման հնարավորություն եղել է։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:
«Միակ բանը, ինչի համար շատ ենք ցավում, այն է, որ այդ բանակցությունները մեկ օր առաջ չեն սկսվել, բայց այդպիսի հնարավորություն կար, գիտեք, որ մեր պատվիրակությունը երկար ժամանակ սպասում էր այնտեղ՝ Բելառուսում: Եվ բանակցությունները կարող էին սկսվել նաև գիշերը, մեր պատվիրակությունը պատրաստ էր գիշերը ժամը 12-ին, ժամը 1-ին և 2-ին, բայց հակառակորդները հենց հիմա են եկել, հուսանք, որ այս բանակցությունները կսկսվեն այս րոպեներին»,-նշել է Կրեմլի խոսնակը։
Ավելին՝ այստեղ