ՖԻՖԱ-ն քննարկում է Ռուսաստանի հավաքականների որակազրկումը
СпортՖուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) այս ժամերին Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) հետ քննարկում է Ռուսաստանի տղամարդկանց եւ կանանց բոլոր ֆուտբոլային հավաքականներին որակազրկելու հարցը, հաղորդում է Reuters-ը։ Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։
Լեհաստանի, Շվեդիայի, Չեխիայի, Ալբանիայի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Անգլիայի եւ Նիդեռլանդների հավաքականներն արդեն հայտարարել են, որ բացառումեն որեւէ մակարդակի ֆուտբոլային հանդիպում Ռուսաստանի հետ։
2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում Ռուսաստանի հավաքականը պետք է հանդիպեր Լեհաստանի հավաքականի հետ։