ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՄԱՐՏԻ)․ Հայաստանում սկսվել է պետական ունեցվածքի մասնավորեցման գործընթացը․ «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Դիսկրիմինացիայի բացառման համաշխարհային օր, Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Անկախության օր, Իսլանդիա՝ Գարեջրի օր, Լեհաստան՝ «Մերժված զինվորների» օր, Պանամա՝ Սահմանադրության օր, Պարագվայ՝ Հերոսների օր, Ռուսաստան՝ Իմունիտետի օր, Կատվի օր, Փորձագետկրիմինալիստի օր և Հոսթինգ-պրովայդերների օր, Բուլղարիա՝ Մարտենիցա, Ռումինիա և Մոլդովա՝ Մերցիշոր, Ուելս՝ Սուրբ Դավիթի օր, Կորեա՝ Անկախության շարժման օր, Ճապոնիա՝ Բիկինիի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1867-ծնվել է գրող Նար-Դոսը:
1889-ծնվել է թարգմանիչ Արշավիր Խոնդկարյանը:
1889- ծնվել է հայազգի նկարիչ, Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Թադևոսյանը:
1901 - ծնվել է բանաստեղծ Սարմենը: 1934-վախճանվել է նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը:
1952- վախճանվել է նկարիչ, գորգագործ Դովլաթ Գարանֆիլ յանը:
1988- ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ստեղծվել է «Կռունկ» քաղաքականհասարակական կազմակերպությունը, որի ղեկավար է ընտրվել Արկադի Մանուչարովը:
1995- Հայաստանում սկսվել է պետական ունեցվածքի մասնավորեցման գործընթացը։
1997-Ռոբերտ Քոչարյանը դարձել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար:
1998- Արմեն Դարբինյանը դարձել է Հայաստանի վարչապետ:
2008 - Երևան քաղաքում ՀՀ նախագահի ընտրությունների բողոքարկման ցույցերի ժամանակ տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, որի արդյունքում զոհվել է 10 մարդ։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտցրել է արտակարգ դրություն:
2010 - վաղ առավոտյան վերաբացվել է Վրաստանի և Ռուսաստանի սահմանային Վերին Լարսի անցակետը, որը փակ էր 2006 թվականի հուլիսից:
2018 -Հայաստանը դադարեցրել է հայթուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը, պաշտոնավարման ժամկետի ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:
2020- կորոնավիրուսային առաջին դեպքի հետ կապված՝ Իրանից ժամանած 32 քաղաքացի մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում։
2021-մայրաքաղաքում միաժամանակ երկու հանրահավաք է եղել։ Հանրապետության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի, իսկ Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության:
ԱՇԽԱՐՀ
40 -ծնվել է հռոմեացի պոետ, էպիգրամմի վարպետ Մարկ Վալերի Մարցիալը:
1324 -տեղի է ունեցել Լուկոսիստերնայի ճակատամարտը արագոնցիների և սարդինացիների միջև:
1325 -մոսկովյան կնյազ Իվան Կալիտան համոզել է Պյոտր մետրոպոլիտին՝ իր ռեզիդենցիան Վլադիմիրից տեղափոխել Մոսկվա, որի արդյունքում Մոսկվան դարձել է Ռուսաստանի եկեղեցական կենտրոն:
1382 -Փարիզում տեղի է ունեցել հարկահավաքների մասսայական ծեծ:
1420 -Հռոմի պապ Մարտին 5-րդը կոչ է արել խաչակրաց արշավանք սկսել չեխ գուսիտների դեմ:
1498 -հետազոտող Վասկո դա Գամման հասել է Մոզամբիկ:
1445 - ծնվել է վերածննդի իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլին։
1555 -Նոստրադամուսը հրատարակել է իր կանխագուշակությունների գիրքը:
1565 - հիմնադրվել է Ռիո դե Ժանեյրոն՝ Հարավային Ամերիկայի ամենամեծ քաղաքներից մեկը։
1562 -Ֆրանսուա դե Գիզը Շամպայն պրովինցիայի Վասսի բնակավայրում հարձակվել է կրոնական ծիսակատարություն իրականացնող հուգենոտների վրա, որով իսկ սկսվել են Ֆրանսիայի եկեղեցական պատերազմները:
1767 -Իսպանիայի թագավոր Կառլ 3-րդը երկրից քշել է ճիզվիտների օրդենը:
1780 -Փենսիլվանիան դարձել է առաջին նահանգը, որտեղ արգելվել է ստրկությունը:
1803- Օհայոն դարձել է ԱՄՆ-ի 17-րդ նահանգը:
1810- Ալեքսանդր ցարի հրամանով Աբխազիան միացվել է Ռուսաստանին: - ծնվել է լեհ նշանավոր կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը։
1811- Եգիպտոսի կառավարիչ Մուհամեդ Ալին սպանել է տվել մամլուքների առաջնորդներին:
1815- Էլբա կղզում տասն ամսվա աքսորից հետո Նապոլեոնը վերադարձել է Ֆրանսիա:
1867- Նեբրասկան դարձել է ԱՄՆ 37-րդ նահանգը:
1872 - ԱՄՆ-ում բացվել է աշխարհում առաջին ազգային պարկը՝ Ելոուսթոունը։
1892 - ծնվել է ճապոնացի դասական գրող Ռյունոսկե Ակուտագավան:
1928-ԱՄՆ-ում դոկտոր Հերբերտ Էվանսը հայտնաբերել է 6-րդ վիտամինը, որը, համապատասխանաբար, կոչվել է վիտամին F:
1936- ավարտվել է Հուվերի ամբարտակի շինարարությունը:
1947- Արժույթի միջազգային հիմնադրամն սկսել է իր ֆինանսական գործառույթները:
1992- Բոսնիա և Հերցեգովինան իրեն անկախ է հայտարարել Հարավսլավիայից։
1994 - ծնվել է կանադացի աշխարհահռչակ երգիչ Ջասթին Բիբերը։
1998- «Տիտանիկը» դարձել է մեկ միլիարդ դոլար հավաքած առաջին ֆիլմը աշխարհում։
2002- Իսպանիայում ազգային պեսետ արժույթին փոխարինել է եվրոն:
2006- Jordanhill railway station-ը դարձել է անգլերեն Վիքիպեդիայի միլիոներորդ հոդվածը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում