Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Բանկային «բումի» հնարավոր ռիսկերը

Վերջին օրերին տեղի ունեցող պատերազմական գործողությունները և դրան հաջորդող ֆինանսա-տնտեսական ռեզոնանսը տեսնելով` պարզ է դառնում, որ Հայաստանի ֆինանսական համակարգը չի կարող անմասն մնալ այն ամենից, ինչ տեղի է ունենում Ռուսաստան-Արևմուտք հակասությունների շրջանակներում։ Կիրառվող պատժամիջոցների հետևանքով ճնշումը ռուսական ֆինանսական հատվածի վրա էապես մեծացել է՝ միջնորդավորված ձևով տեղափոխվելով նաև Հայաստանի ֆինանսական համակարգ։ Դա նկատելի է՝ ինչպես արժութային շուկայում, այնպես էլ՝ բանկային համակարգում։ Այս փուլում, իհարկե, ավելի շատ զգացնել են տալիս ձևավորված բացասական սպասումները։

Փաստացի, այդ սպասումների հետևանք է նաև վերջին օրերին դոլարի փոխարժեքի նկատվող տեղաշարժը։ Այն արտահայտվում է առք ու վաճառքի փոխարժեքների տարբերության խորացման տեսքով (մեծացել է փոխարժեքի մարժան)։ Նշենք, որ մինչև վերջին իրադարձությունները՝ դոլարի նկատմամբ դրամը կայուն վարքագիծ էր դրսևորում։ Հիմա էլ կարծես էական տատանումներ չկան, բայց բարձրացել է դոլարի վաճառքի գինը։ Շուկայի մասնակիցները փորձում են դիրքավորվել՝ սպասելով դոլարի հնարավոր թանկացմանը։ Գնման համեմատ, աճել է վաճառքի գինը՝ դոլարի պահանջարկի ակնկալվող ավելացման հետևանքով (վերջին տվյալներով, դոլարը գնվում է՝ 479-480, վաճառվում է՝ 488-489 դրամով)։

Դրա փոխարեն՝ կտրուկ թուլացել է ռուսական ռուբլին, իհարկե, ռուբլին նոր չէ, որ արժեզրկվում է, այդ երևույթը վաղուց է սկսվել։ Նախորդ 2-3 տարիներին ռուսական արժույթը հասցրել է բավականաչափ արժեզրկվել՝ ինչպես դոլարի, այնպես էլ՝ եվրոյի նկատմամբ։ Բայց ռուս-ուկրաինական ռազմական բախումից և կիրառվող պատժամիջոցներից հետո ռուբլին մտավ շատ ավելի խորն անկման փուլ։ Այդ դրսևորումներից հետո վերջին օրերին Հայաստանի արժութային շուկայում էապես մեծացել է ռուբլու տատանողականությունը, գնման ու վաճառքի տարբերությունը։ Ցանկացած պահի շուկայում հնարավոր են նոր ցնցումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շարունակվում են ճնշումները Ռուսաստանի տնտեսության ու ֆինանսական համակարգի վրա։ Կիրառվող գլոբալ և անհատական պատժամիջոցները սկսում են խնդիրներ ստեղծել։

Հավելենք, որ արժութային շուկայում նկատվող անհանգստություններն աստիճանաբար տեղափոխվում են նաև բանկային համակարգ, ինչն առավել մեծ վտանգներ կարող է ներկայացնել ֆինանսական կայունության առումով։ Ռուսական որոշ բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ կապված՝ լարվածությունը մեծացել է նաև Հայաստանի բանկային համակարգում։ Որպես այդպիսին՝ առաջինը խնդիրների հանդիպեց «ՎՏԲ-Հայաստան» բանկը։ Այն բանից հետո, երբ մայր բանկի նկատմամբ կիրառվեցին պատժամիջոցներ՝ բանկի հայաստանյան կառույցն անմիջապես իր վրա զգաց դրա ազդեցությունը։

Ստեղծված ընդհանուր ֆոնին՝ հաճախորդների և հատկապես ավանդատուների անհանգստությունները նման պայմաններում միանգամայն հասկանալի են։ Անկայուն և ռիսկային իրավիճակներում ձևավորվում են մտահոգություններ, որոնք ժամանակին չկանխելու դեպքում հետագայում կարող են շատ ավելի լրջագույն խնդիրների առաջ կանգնեցնել։ Թերևս, դա էր պատճառը հայտարարելու, որ «ՎՏԲ-Հայաստան»-ը պատրաստ է ամբողջությամբ բավարարել հաճախորդների պահանջները։ Ֆինանսա-բանկային ընդհանուր այս իրավիճակին արձագանքեց նաև Կենտրոնական բանկը՝ հայտարարելով, որ Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ակնհայտ է, որ այս բոլորն, անշուշտ, պարտադրված հայտարարություններ են, որոնք նպատակ ունեն թուլացնել հաճախորդների շրջանում ի հայտ եկած անհանգստությունները։ Բայց հասկանալի է, որ դրանով չփարատվեցին բոլոր մտահոգությունները։ Պարզ է, որ հաճախորդների մի մասն այս ընթացքում փորձելու է իր միջոցներն ապահովագրել՝ այլ բանկ տեղափոխելով կամ բարձի տակ դնելով։ Հատկապես որ, ֆինանսական համակարգում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ծագած հակասությունները կարծես չեն սահմանափակվում միայն առանձին բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով։

Ի դեպ նշենք, որ ԵՄ երկրների շրջանում կարծես կա համաձայնություն նաև ռուսական բանկերին միջազգային բանկային համակարգից անջատելու վերաբերյալ։ Ռուսական բանկերը SWIFT-ից անջատելու դեպքում ռուսական ֆինանսական համակարգը գուցե ամբողջությամբ մեկուսացման մեջ չհայտնվի, բայց զգալի բարդություններ ու անհարմարություններ կստեղծվի բանկային համակարգի, այդ թվում՝ գործընկեր երկրների համար։ Միանշանակ է, որ կտուժի նաև ՀՀ բանկային համակարգը, որը մինչ այդ էլ սկսել է զգալ ռուսական ֆինանսական համակարգից թելադրված բացասական ազդեցությունները։

Տիգրան Մկրտչյան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении