Եվս մեկ միջազգային ֆեդերացիա Պուտինին զրկել է շքանշանից
Международные новостиԼողի միջազգային ֆեդերացիան (FINA) ուկրաինական իրադարձությունների պատճառով հետ է կանչել կազմակերպության շքանշանը, որը շնորհվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնում է FINA-ի կայքը։
«FINA-ն շարունակում է խորապես մտահոգված լինել պատերազմի ազդեցությամբ լողի մարզական համայնքի և Ուկրաինայի ամբողջ բնակչության համար։
FINA-ն կշարունակի ուշադիր հետևել լուրջ իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կկայացնի հետագա որոշումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելին՝ այստեղ