Արցախում ռազմամթերքից ու զինամթերքի չպայթած մնացորդներից մաքրելու աշխատանքները շարունակվում են
ОбществоԱրցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս ամենօրյա ռեժիմով շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ՝ ռազմամթերքից ու զինամթերքի չպայթած մնացորդներից մաքրելով հանրապետության տարածքը:
Արցախից հայտնաբերված, կյանքի համար վտանգ ներկայացնող զնամթերքի ոչնչացման աշխատանքներն այսօր կիրականացվեն բոլոր շրջաններում. Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Սպիտակաշեն, Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքների և Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում:
Հիշեցնենք, որ սակրավորների հետևողական աշխատանքի շնորհիվ, պատերազմից հետո քաղաքացիական բնակչության շրջանում նախորդ տարի ականային պայթյունի միայն մեկ դեպք է արձանագրվել: Բարեբախտաբար զոհեր ու այլ տուժածներ չունենք:
Ականազերծման և նախատեսվող պայթյունների վերաբերյալ ժամանակին իրազեկումը՝ ծառայության կարևոր մասն է կազմում, ուստի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը համագործակցելով «Ղարաբաղ Տելոկոմ» ընկերության հետ՝ կշարունակի իրազեկման գործընթացը «SMS» հաղորդագրությունների միջոցով: