Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Արժեզրկված ռուբլին և դրա ցավալի հետևանքները

Կարող ենք արձանագրել, որ, ի տարբերություն նախորդ երկու օրերի աժիոտաժի, ռուբլու փոխարժեքը ՀՀ արժութային շուկայում որոշ չափով կայունացել է։ Բայց այդ ընթացքում այն հասցրել է նաև բավականաչափ արժեզրկվել։ Արժեզրկումն ակնհայտ է հատկապես գնման գնի դեպքում։ Այն զգալիորեն նվազել է, և դա առավելապես նկատելի է բանկերի պարագայում։ Կան բանկեր, որոնք գրեթե կրկնակի ավելի ցածր գին են դրել ռուբլու գնման համար՝ ընդհուպ 3,5 դրամ, իսկ վաճառքը՝ 6 դրամ։

Անշուշտ տեղի ունեցողն աննորմալ երևույթ է, որն առկա է արժութային շուկայում։ Դրա հետևանք էր նաև նախորդ օրերին ստեղծված աժիոտաժը։ Ելնելով դրսում ռուբլու արժեզրկումից՝ հայաստանյան շուկայում տարադրամի առք ու վաճառքով զբաղվող որոշ կառույցներ լուրջ խառնաշփոթ ստեղծեցին։

Միանշանակ տրամաբանական է, որ անկայուն իրավիճակներում ֆինանսական կառույցներն աշխատում են իրենց ապահովագրել հնարավոր կորուստներից, դա բնական է, բայց դա իր հերթին չի նշանակում, թե կարելի է դուրս գալ տրամաբանության սահմաններից։ Ի տարբերություն բանկերի, փոխանակման կետերում ռուբլու գնման ու վաճառքի գները համեմատաբար ավելի մոտ են։ Տարբերությունը 1 դրամի սահմաններում է։ Վերջին տվյալներով, ռուբլու գնման գինը փոխանակման կետերում տատանվում է՝ 4,5-5, վաճառքինը՝ 5,7-5,8 դրամի սահմաններում։

Փաստենք, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը ռազմական գործողությունների փուլ տեղափոխվելուց հետո ռուբլին ռուսական շուկայում հասցրել է արժեզրկվել գրեթե 23 տոկոսով(մի պահ արժեզրկումը նույնիսկ ավելի մեծ էր)։ Հիմա Ռուսաստանի իշխանությունները փորձեր են անում այն կայունացնելու ուղղությամբ։ Այդպիսի փորձերից մեկն էլ ՌԴ նախագահի հրամանագիրն էր՝ արտահանումից տնտեսվարողների ստացած տարադրամային միջոցների 80 տոկոսը պետությանը պարտադիր վաճառելու վերաբերյալ։ Մարտի 2-ից արգելվել է նաև երկրից 10 հազար դոլարից ավելի կանխիկ տարադրամ դուրս հանելը։ ՌԴ ԿԲ ակտիվների հիմնական մասի սառեցումից հետո՝ մեծացել է տարադրամի անհրաժեշտությունը, ինչը փորձ է արվում թուլացնել նաև այս ճանապարհով։ Այդ միջոցների մի մասն էլ, անշուշտ, կօգտագործվի ռուբլու փոխարժեքը կայունացնելու համար։ Ակնհայտ է, սակայն, որ այլևս հնարավոր չի լինելու վերադառնալ նախկին փոխարժեքներին և վերադարձնել այն կորուստները, որոնք կրում են ռուբլով եկամուտներ ունեցողները, այդ թվում՝ նաև մեր այն քաղաքացիները, որոնց եկամուտները ձևավորվում են հիմնականում այդ արժույթով։

Դժվար չէ հաշվել, թե վերջին մի քանի օրերի դրսևորումներից հետո նրանք ինչքան կորուստներ են ունեցել։ Եթե բոլորովին վերջերս ռուբլին քաղաքացիները կարող էին փոխանակել մինչև 6,5 դրամով, ապա հիմա լավագույն գինը 5 դրամ է։ 100 հազար ռուբլին նախկինում փոխանակելու դեպքում ստանում էին 650 հազար դրամ, հիմա ստանում են 500 հազար դրամ՝ տարբերությունը 150 հազար է։

Ըստ էության, մի քանի օրվա ընթացքում ռուբլով եկամուտներ ունեցող մեր քաղաքացիները, որոնց քանակը քիչ չէ, գրեթե 23 տոկոսի կորուստներ ունեցան։ Այն, անշուշտ, իր հետևանքը կունենա նրանց կենսամակարդակի վրա։ Հազիվ թե կարելի է սպասել, որ հետագայում ռուբլու փոխարժեքը կարող է վերականգնվել։ Վերջին տարիներին ռուբլին անընդմեջ արժեզրկվել է։ 2014թ. սկսած արժեզրկումը հասնում է գրեթե 3 անգամի։ Այն ժամանակ դոլարի փոխարժեքը 33 ռուբլու սահմաններում էր, հիմա տատանվում է 92-ի սահմաններում։ Համեմատության համար ասենք, որ այդ ընթացքում մեր ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 70 նիշով կամ գրեթե 16-17 տոկոսով։

Կարևոր է նշել նաև, որ ռուբլու և դրամի արժեզրկման այսպիսի հսկայական տարբերությունը խնդիրներ է ստեղծում մեր արտահանողների համար։ Արտահանողները հերթական անգամ ծանր վիճակում են հայտնվել վերջին օրերի կտրուկ տեղաշարժերից հետո։ Խոսքը, մասնավորապես, նրանց մասին է, ովքեր մինչ այդ մատակարարել են ապրանքներ, բայց գումարը, որը պիտի ստանային ռուբլով, դեռ չեն հասցրել ստանալ։ Ընդամենը հաշված օրեր առաջ այդ գումարը մի գին ուներ, հիմա մեկ այլ գին ունի։ Սրա պատճառով շատերը դադարեցրել են նոր մատակարարումները, այլապես ստիպված են լինելու ավելացնել կորուստները։ Միանշանակ է, որ ռուբլով կնքված պայմանագրերն այլևս նպատակահարմար չեն նման ցածր փոխարժեքի դեպքում։ Շարունակելու պարագայում արտահանողները 20-25 տոկոսին մոտ կորուստներ են ունենալու։ Ռուսաստանի ապրանքային շուկաներն այս պահին գտնվում են գնաճային ուժեղ ճնշման տակ։ Բայց այն կանխելու համար էլ ԿԲ-ն ռեկորդային թռիչք կատարեց՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9,5-ից միանգամից հասցնելով 20 տոկոսի։

Ամփոփելով ընդգծենք, որ այս պարագայում տուժում է առաջին հերթին՝ գյուղմթերքի, մասնավորապես՝ մրգերի և բանջարեղենի արտահանումը։ Ռուբլու արժեզրկումից հետո գները չբարձրացնելու դեպքում վնասներ են կրելու, բարձրացնելու դեպքում՝ բախվելու են իրացման խնդիրների հետ։ Շուտով սկսելու են վնասները հաշվել նաև խմիչքներ, մսամթերք, կաթնամթերք, վերամշակող ապրանքներ արտադրողներն ու ռուսական շուկայում իրացնողները։

Տիգրան Մկրտչյան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении