Պուտինն ու Էրդողանն Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց են անցկացնում
Международные новостиՄեկնարկել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ. քննարկվում է իրավիճակն Ուկրաինայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով TRT Haber հեռուստաալիքին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը հայտնել է, որ կիրակի Պուտինի հետ սպասվող բանակցությունների ժամանակ Էրդողանը կհնչեցնի Ուկրաինայում իրավիճակի շուրջ Անկարայի առաջարկները:
«Այս րոպեներին մեկնարկել են նախագահ Էրդողանի՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները: Քննարկվում է իրավիճակն Ուկրաինայում: Ակնկալվում է Թուրքիայի առաջնորդի վարչակազմի հայտարարությունը»,-հաղորդել է հեռուստաալիքը: