Ռոնալդուն ու Կավանին չեն խաղա «Մանչեսթեր Սիթիի» դեմ
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողներ, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն ու ուրուգվայցի Էդինսոն Կավանին չեն կարողանա մասնակցել է չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 6-ին։ Նրանք վնասվածքներ ունեն, հաղորդում է Goal.com-ը։
«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։
«Մանչեսթեր Սիթին» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Մանչեսթեր Յունայթեդը» չորրորդն է՝ 47 միավոր։
Նախորդ անգամ թիմերը հանդիպել են Անգլիայի առաջնության առաջին շրջանում։ Նոյեմբերին տեղի ունեցած խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» պարտվել է 0։2 հաշվով։