Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Դեռ առջևում է տնտեսական հերթական ցնցումը

Ըստ էության, ճգնաժամից դեռ դուրս չեկած՝ ՀՀ տնտեսությունը մտնում է նոր տուրբուլենտության փուլ։ Այդ պայմաններում այս տարվա համար իշխանությունների ակնկալած 7 տոկոս տնտեսական աճի հույսերը կրկին հարցականի տակ են, առավել անիմաստ է մտածել 9 տոկոս տնտեսական աճի մասին, որը կապվում էր արտաքին բարենպաստ միջավայրի հետ (միանշանակ անտրամաբանական է ու հիմնազուրկ այս պահին արտաքին բարենպաստ միջավայրի մասին նույնիսկ խոսելը)։

Ավելորդ է հերթական անգամ նշել, որ ՀՀ տնտեսության զարգացումները բազմաթիվ թելերով շաղկապված են Ռուսաստանի հետ։ Դա վերաբերում է՝ ինչպես տնտեսական համագործակցությանը, այնպես էլ՝ իրացման շուկաներին։ Հենց ՌԴ-ին է բաժին ընկնում մեր արտահանման գրեթե 28-30 տոկոսը, Ռուսաստանից են ստացվում ՀՀ եկող տրանսֆերտների 40 տոկոսը, որոնք, սոցիալական բացի, ունեն նաև էական տնտեսական նշանակություն։ Ըստ էության, դրանք գումարներ են, որոնք մտնում են տնտեսության մեջ՝ խթանելով տնտեսության շրջանառությունները։ Փաստ է այն, որ ՀՀ ներդրումների մեծ մասը ևս ունեն ռուսական հետագիծ։ Անիմաստ է սպասել, որ այս տարի ռուսական շուկայից ու Ռուսաստանի տնտեսությունից Հայաստան փոխանցվող ազդակները դրական կլինեն։ Ավելին, ռուբլու էժանացման հետևանքով կմեծանա ներմուծման ճնշումը, դա գուցե սպառողների օգտին է, բայց ի վնաս տնտեսության է, քանի որ մեծանում է ճնշումը տնտեսության ու ներքին արտադրության վրա։ Փոխարենը, հակառակ ուղղությամբ ունենալու ենք դժվարություններ՝ կապված մեր արտահանման մրցունակության կորստի ու ռուսական շուկայում սպառողական պահանջարկի անկման հետ։ Սրանք խնդիրներ են, որոնք այս տարի Հայաստանի տնտեսության վրա են փոխանցվելու ռուսական շուկայից՝ պատժամիջոցների հետևանքով։

Փաստենք, որ արտաքին միջավայրի հետ կապված խնդիրները միայն ռուսական շուկայով չեն սահմանափակվելու։ Դրանք զգացվելու են նաև այլ երկրների հետ հարաբերություններում։ Այն, ինչ ներկայումս տեղի է ունենում արտաքին միջավայրում՝ ամբողջությամբ ի վնաս տնտեսության ու տնտեսական զարգացումների է։ Ակնհայտ է, որ դրանց ազդեցությունը շուտով կտեսնենք նաև տնտեսական ցուցանիշների վրա։ Արդեն կան նաև առաջին ազդակները. որոշ ուղղություններով դժվարացել, նույնիսկ դադարել է արտահանումը։

Տվյալ պարագայում խոսքն առաջին հերթին՝ Ուկրաինայի հետ առկա առևտրային հարաբերություններին։ Թեև այդ հարաբերություններում գերակշռողը ներմուծումն է, այնուհանդերձ երկուսուկես տասնյակ միլիոն դոլարի է հասնում նաև հայկական ապրանքների արտահանումը։ Հայաստանը Ուկրաինա է արտահանում տարբեր տեսակի խմիչքներ, սիգարետներ, սարքավորումներ, քաղցրավենիք և այլն։ Հիմա դրանց արտահանումը հարցականի տակ է․ որքան երկար պահպանվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, այնքան կորուստներն այս հատվածում ավելի մեծ կլինեն։ Եվ ոչ միայն՝ արտահանման, այլև՝ ներմուծման առումով։ Հայաստանի ներմուծումներն Ուկրաինայից հասնում են տարեկան ավելի քան 143 մլն դոլարի, այլ կերպ ասած՝ այն գրեթե 6 անգամ գերազանցում է արտահանմանը։

Հավելենք, որ ի տարբերություն արտահանման, որն անցած տարի կրճատվել է, ներմուծումն Ուկրաինայից ավելացել է գրեթե 16 տոկոսով։ Հայաստանն այդ երկրից ներկրում է տարբեր տեսակի ապրանքներ, այդ թվում՝ միս, խտացրած կաթ, կարագ, մարգարին, հրուշակեղեն, սիգարետներ, անվադողեր, շինարարական նյութեր, պոմպեր, էլեկտրական սարքավորումներ և այլն։ Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով հիմա այդ ապրանքների ներկրումը հարցականի տակ է։

Ընդգծենք մի կարևոր փաստ. հայ-ուկրաինական առևտրատնտեսական հարաբերությունները, իհարկե, անհամեմատելի են հայ-ռուսականի հետ, բայց այստեղ էլ կորուստները կարող են զգալի լինել։ Հատկապես, որ հայտնի չէ, թե ինչ են մտածում իշխանություններն այս ամենից մեր տնտեսության վնասները մեղմելու մասին։ Փաստն այն է, որ առայժմ ամեն ինչ հայտարարությունների մակարդակում է։ Տնտեսական տարին, առաջին հայացքից թվում է, թե լավ էր մեկնարկել մեր տնտեսության համար։ Անցած տարվա 7,5 տոկոս անկումից հետո, այս տարվա հունվարին արձանագրվել է ավելի քան 15 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Բայց դա էլ ուրախանալու առիթ չէ, պարզապես իր ազդեցությունն է ունեցել իշխանության հայտնի էքսպերիմենտը։ Ինչպես հայտնի է, ամանորյա տոնական օրերն այս տարի անհամեմատ կարճ տևեցին (իշխանությունը դա հատուկ արեց՝ ավելի բարձր տնտեսական աճ ստանալու համար)։

Այն, որ մեր ապիկար իշխանությունները չեն կարողանում արդյունավետ արձագանքել տնտեսական դժվարություններին, արդեն համոզվել ենք նախորդ ճգնաժամի ժամանակ։ Ի տարբերություն շատ երկրների, մեր տնտեսությունը դեռևս չի կարողացել հաղթահարել ճգնաժամի ամբողջ բեռը։ Նախորդ ճգնաժամի հետևանքները չհաղթահարած՝ այժմ տնտեսությունը կարող է հայտնվել նոր ճգնաժամի մեջ։

Տիգրան Մկրտչյան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении