Մակրոնը շնորհավորել է Ալիևին
Международные новостиՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել Ադրբեջանի նախագահին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նամակում նշվում է, որ փետրվարի 21-ին Ֆրանսիան և Ադրբեջանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
«Այս կապակցությամբ ես ուզում եմ Ձեզ հղել իմ անկեղծ շնորհավորանքները և հուսով եմ, որ Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր անկախությունը և զարգացումը, ինչը կապում է մեր երկրներին»,- ասված է շնորհավորական տեքստի մեջ։