«Մաքրեք Ուկրաինայի երկինքը». Զելենսկու հայտարարությունը
Международные новостиՈւկրաինան Արևմուտքից սպասում է «երկնքի մաքրման» կամ էլ մարտական ինքնաթիռների և ՀՕՊ միջոցների մատակարարման։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է տեսաուղերձում։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ-ն Ուկրաինայի նկատմամբ ոչ թռիչքային գոտի սահմանելու որոշումը կդիտարկի որպես մասնակցություն զինված հակամարտությանը: Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքը չի պատրաստվում ոչ թռիչքային գոտի ստեղծել, այլապես հակամարտությունը կարող է դուրս գալ Ուկրաինայի սահմաններից:
«Մենք սպասում ենք որոշման` կա՛մ «երկնքի մաքրման», կա՛մ ուժի, որը դուք ունեք` ռազմական ինքնաթիռների և հակաօդային պաշտպանության միջոցների տրամադրման, որոնք մեզ անհրաժեշտ ուժ կտան։ Դա օգնություն է, որն աշխարհը պետք է ցույց տա ոչ թե պարզապես Ուկրաինային, այլ իրեն», — ասել է Զելենսկին։
Շարորւնակությունը՝ այստեղ