ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՄԱՐՏԻ). ԱՄՆ-ի ռազմա-օդային ուժերը ռմբակոծել են Տոկիոն ու Հյուսիսային Վիետնամը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հարավային Կորեա՝ Աշխատանքի օր, Ուկրաինա՝ Հողագործի օր, Ռուսաստան՝ Արխիվների օր, Տիբեթ՝ Տիբեթի ապստամբության օր, Լաոս՝ Ուսուցչի օր, Մյանմա՝ Չոր սեզոնի սկզբի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1868-առաջին անգամ «Նաում» թատրոնում իտալական օպերային խմբի կողմից հատվածներ են ներկայացվել Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայից։
1904- ծնվել է հայ խորհրդային երգահան Լևոն Խոջա-Էյնաթովը։
1926- ծնվել է ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Քաթանյանը։
1935- ծնվել է հոգևոր երգիչ, բանասեր Խորեն Պալ յանը։
1945- վախճանվել է Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը։
1949- ծնվել է բուլղարահայ ֆանտաստ գրող Հակոբ Մելքոնյանը։
1986- վախճանվել է ամերիկահայ գրող Արամ Հայկազը։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բելգիայի և Ուզբեկստանի հետ։
2000 - վախճանվել է խորհրդահայ ֆիզիկոս-քիմիկոս, ակադեմիկոս Քրիստափոր Բաղդասարյանը։
2008- ձերբակալվել են Ալեքսանդր Արզումանյանը և Արարատ Զուրաբյանը։ - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու փոփոխություն է կատարել արտակարգ դրության մասին իր հրամանագրում, ուժը կորցրած են ճանաչվել որոշ կետեր։
2013-Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքից հետո հացադուլ է սկսել Երևանի Ազատության հրապարակում։
2015-Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը ազդարարել են նոր մարդասիրական «Ավրորա» մրցանակի ստեղծումը։
2020- Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանական «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ, 64-ամյա Խոակին Կապարոսը:
2021- Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է պաշտոնից ազատված: Դրանից շատ չանցած՝ ուղերձ է տարածել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը՝ հայտնելով, որ իր ծառայությունը հայրենիքին շարունակելու է այլ կարգավիճակով, և որ դիմել է վարչական դատարան:
ԱՇԽԱՐՀ
1503- ծնվել է Սրբազան Հռոմի կայսր Ֆերդինանդ 1-ինը։
1535- իսպանացի ծովագնացները Խաղաղ օվկիանոսում Էկվադորից 972 կմ դեպի արևմուտք հայտնաբերել են Գալապագոսյան կղզիները։
1628 -ծնվել է իտալացի բուսաբան և բժիշկ Մարչելլո Մալպինգին՝ բույսերի և կենդանիների միկրոսկոպիկ անատոմիայի հիմնադիրներից մեկը։
1772- ծնվել է գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Շլեգելը։
1804- Ֆրանսիան պաշտոնապես Լուիզիանան հանձնել է ԱՄՆ-ին։
1813 -Գերմանիայում սահմանվել է «Երկաթյա խաչ» ռազմական շքանշանը։
1832-վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Մուցիո Կլեմենտին։
1861- վախճանվել է ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոն։
1862 -ԱՄՆ-ի դաշնային կառավարության կողմից երկրում առաջին անգամ թողարկվել են թղթադրամներ։
1872- վախճանվել է իտալացի լրագրող և քաղաքական գործիչ Ջուզեպպե Մացցինին։
1876 -հեռախոսի արտոնագիր ստանալուց երեք օր անց Ալեքսանդր Բելլին վերջապես հաջողվել է զանգել իր օգնական Թոմաս Ուոթսոնին, որը գտնվում էր հարևան սենյակում։ 1879-ծնվել է գերմանացի գրող Յակով Վասերմանը։
1893 -Փղոսկրի ափը դարձել է ֆրանսիական գաղութ։
1905- Լոնդոնում հիմնադրվել է «Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբը։
1910 -Չինաստանում արգելվել է ստրկությունը։
1920- ծնվել է ֆրանսիացի գրող և դրամատուրգ Բորիս Վիանը։
1940 - ծնվել է ամերիկացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ Չակ Նորիսը։
1940- վախճանվել է ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Բուլգակովը։ 1945- ԱՄՆ-ի ռազմա-օդային ուժերը ռմբակոծել են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, ինչի հետևանքով զոհվել է մոտ 100 000 մարդ։
1952 -Կուբայում Ֆուլխենստինո Բատիստան իրականացրել է հեղաշրջում և իրեն նշանակել «ժամանակավոր նախագահ»։
1953- «New York Herald Tribune» թերթում առաջին անգամ տպագրվել է հանրահայտ սմայլիկի նախատիպը։
1958- ծնվել է դերասանուհի Շերոն Սթոունը։
1967 -ԱՄՆ-ի ավիացիան իրականացրել է Հյուսիսային Վիետնամի արդյունաբերական օբյեկտների առաջին հզոր ռմբակոծությունը։
1970 -նպատակ ունենալով դադարեցնել թեոլոգիական խմորումները և խթանել էմիգրացիան՝ Իսրայելի Քնիսեդը որոշել է, որ հրեաներ են համարվում ոչ միայն «հրեուհուց ծնվածները», այլ նաև այն բոլոր այն ոչ հրեաները, որոնք ընդունել են հուդայականությունը։
1977-ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Հնդկաստանի, ՀԱՀ-ի աստղագետների մի քանի խմբեր հայտնաբերել են Ուրանի օղակները։
1982 -տեղի է ունեցել մոլորակների քիչ հանդիպող շքերթ. բոլոր 9 մոլորակները հավաքվել են Արեգակից այն կողմ 95 աստիճանի սեկտորում։
2001 - վախճանվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստահաղորդման հեղինակ, ռեժիսոր, հեռուստահաղորդավար Վլադիմիր Վորոշիլովը։
2018 -վախճանվել է ֆրանսիացի մոդելիեր, «Givenchy» մոդելային տան հիմնադիր Յուբեր դե Ժիվանշին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում