Կայֆ ա էլի, չորս կողմը զինված են, մենք խաղաղություն ենք ուզում․ բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց
ОбществоԱրցախից բռնի տեղահանվածները այսօր՝ մարտի 11-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են, որպեսզի Կառավարությունը թափանցիկ գործի և ասի՝ ինչ պլաններ ունի Արցախի հետ կապված։
«Կառավարության կողմից ձեռնարկված քայլերը, մեր կարծիքով, ադեկվատ չեն։ Կոչ ենք անում՝ պարզ ասեն, եթե Արցախը ուզում են տան, իմանանք, չեն ուզում տան՝ թո՛ղ ասեն այդ մասին։ Բոլոր ազգերը գիտեն՝ խաղաղություն պահելու համար պետք է երկիրդ զինես, սակայն մենք այն զինաթափում ենք և խաղաղություն ուզում»,- ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը:
Նա նշեց, որ քաղաքականացված խաղաղապահություն չի կարող լինել և, ամենևին, պետք չէ վստահել ռուս խաղաղապահներին․
«Ռուս խաղաղապահները ինչպես առանց մեզ հարցնելու հայտնվեցին, այդպես էլ թողնելու են գնան, նրանք հուսալի չեն։ Կայֆ ա էլի, 4 կողմը զինված են, մենք խաղաղույթուն ենք ուզում»,- ասաց նա՝ հավելելով, որ պաշտպանվելու միակ միջոցը բանակը զինելն է։