Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Իշխանությունն օլիգարխիկ հենարան է ստեղծում

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ օլիգարխներ Հայաստանում վաղուց կան, հիմա էլ շարունակում են լինել։ Պարզապես վերջին շրջանում նաև նոր դեմքեր են սկսում ի հայտ գալ։ Օլիգարխի դասական օրինակ է ԱԺ իմքայլական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Ժամանակին հենց նա էր կանգնած Հայաստանում օլիգարխիայի ձևավորման հիմքերում։ Մի պահ Սուքիասյանը զրկվել էր այդ կարգավիճակից, բայց իշխանափոխությունից հետո կրկին իր դիրքերում է։

Եթե փորձենք ձևակերպել՝ ինչ ասել է օլիգարխիա, ապա այն ինչպես հայտնի է, իշխանության և բիզնեսի սերտաճումն է։ Այն, ինչ հիմա տեսնում ենք Սուքիասյանի պարագայում։ Մի կողմից՝ նա տիրապետում է բիզնեսի բավական մեծ հնարավորությունների, մյուս կողմից՝ ազդեցիկ դիրք է զբաղեցնում իշխանական հիերարխիայում։ Թեև, որպես այդպիսին, Հայաստանում բիզնեսն իրավական առումով տարանջատված է քաղաքականությունից, այնուհանդերձ, դա գործնականում ձևական բնույթ է կրում։ Պատահական չէ, որ իշխանափոխությունից հետո երբեմնի օլիգարխ Սուքիասյանի կամ նրա ընտանիքին պատկանող բիզնես-գործունեությունը կրկին թափ հավաքեց։ Նախ՝ նա կամ նրա ընտանիքը հայտնվեց վառելիքի շուկայում՝ ձեռք բերելով դաշտում գործող ընկերություններից մեկը, այնուհետև մտավ ավիացիոն շուկա։

Ըստ էության, օլիգարխները երբեմն առաջանում են հենց պետական գնումների շրջանակներում, որովհետև այստեղ ոչ միայն մեծ գումարներ են պտտվում, այլև հնարավոր է հեշտ հարստություն կուտակել։ Նույն ասֆալտի կամ մեկ այլ բիզնեսի միջոցով։ Զարմանալի չէ, որ արդեն բավական ժամանակ պետական գնումների շրջանակներում շրջանառվում են անուններ, որոնք փոխկապակցված են բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ։ Այդպիսիներից մեկն էլ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունն է, որն ընդամենը 2 գնման պայմանագրերով շուրջ 750 մլն դրամի մրցույթի հաղթող դարձավ։ Թե՛ Ալեն Սիմոնյանը, և թե՛ իր եղբայրը հավաստիացնում են, որ չեն հանդիսանում այդ ընկերության բաժնետերեր։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ Սիմոնյանն իրականում որևէ կապ չունի այդ ընկերության հետ, իսկ Ալեն Սիմոնյանի եղբայրն ընդամենը վարձու աշխատող է։  Չնայած տարբեր մակարդակներով փորձում են հավաստիացնել, որ այստեղ պաշտոնական դիրքի չարաշահում, հովանավորչություն կամ կոռուպցիոն ռիսկ չկա, այնուհանդերձ, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում՝ դրան դժվար է հավատալ։

Հարց է առաջանում, եթե Ալեն Սիմոնյանի եղբայրն այդքան բիզնես ունակություններ ուներ, ինչո՞ւ մինչև հիմա դա չէր փորձում իրացնել և միայն իշխանափոխությունից հետո որոշեց մտնել պետական գնումների ոլորտ և միլիոնների հասնող մրցույթներ շահել։ Միայն թե պետք չի ասել, թե նախկինում հնարավոր չէր առանց կոռուպցիայի կամ հովանավորչության հաղթել պետական գնումներում։ Հակառակ դեպքում հիմա պիտի բազմաթիվ քրեական գործեր բացահայտված լինեին գնումների հետ կապված։ Բայց ինչպես տեսնում ենք, չկան։

Տրամաբանական ու հասկանալի է, որ օլիգարխները մեկ օրում կամ մեկ ամսում չեն առաջանում։ Ժամանակ է պետք, որպեսզի դրանք ձևավորվեն։ Հիմա այն պահն է, որ ընթանում է նոր օլիգարխների ձևավորման պրոցեսը։ Ժամանակի ընթացքում դրանք կսկսեն ավելի պարզ երևալ։ Այսօր գուցե դեռ չեն հասել այդ մակարդակին։ Նոր օլիգարխիայի ձևավորման գործում իշխանությունները պետական հովանավորչությունը երբեմն չեն էլ փորձում թաքցնել։ Կառավարության աշխատակազմում բավական բարձր պաշտոն զբաղեցնող անձին կամ ընտանիքին պատկանող ընկերության հետ մեկ անձից գնման ձևով պարբերաբար կնքվում են պայմանագրեր ու դա համարում են նորմալ երևույթ։

Հարկ է նշել, որ վերջին շրջանում չափից դուրս ակտիվացել է իշխանությունների հովանավորությունը վայելող, նախկինում ոչնչով աչքի չընկած մեկ այլ գործարար։ Նա հայտնի դարձավ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը ձեռք բերելուց հետո։ Կառավարությունը նրա համար ստեղծեց չափազանց նպաստավոր պայմաններ, որպեսզի ձեռք բերի համալիրը։ Ոչ միայն նվազեցրեց գինը, այլև հնարավորություն տվեց գումարը վճարել 5 տարվա ընթացքում։ Նման արտոնությունը հիմնավորվեց նրանով, որ գործարարը հայտնել է, թե հնարավորություն չունի միանգամից վճարել։ Հետո պարզվեց, որ հնարավորություն չունի միանգամից վճարել պետությունից գնված համալիրի 5 մլրդ դրամը, բայց կարող է միլիարդների գնով թանկարժեք բնակարան գնել։ Թե ինչո՞ւ է համալիրը վաճառելիս կառավարությունն այդքան առատաձեռն գտնվել այս գործարարի նկատմամբ, մնում է միայն ենթադրել։

Բավական «զարմանալիորեն», զուտ պատահական, նրան պատկանող ընկերությունը սկսեց խաղեր տալ ձվի շուկայում, չհիմնավորված ցածր գներ կիրառել։ Դրա հետևանքով շուկայում գործող մեկ ընկերություն արդեն հասցրել է փակվել։ Առաջիկայում հավանաբար էլի փակվողներ կլինեն։ Ու չնայած իրականացվող ակնհայտ դեմպինգային քաղաքականությանը, մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ատամներով պաշտպանում է նույն գործարարին, հայտարարելով, որ փոքր կամ շուկայում գերիշխող դիրք չունեցող ընկերությունը չի կարող դեմպինգ իրականացնել։ Այն էլ ինչպես կարող է իրականացնել։ Դրա համար ընդամենը ցանկություն է պետք ու իշխանությունների հովանավորությունը։

Տիգրան Մկրտչյան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении