Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Եռացող տարածաշրջանն ու հնարավոր ռիսկերը

Ինչպես տեսնում ենք Ուկրաինայի շուրջ ծավալվող դինամիկ աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին Բաքուն ընդլայնում է ռազմական ագրեսիան Հայաստանի և Արցախի նկատմամբ: Այս ամենը համընկնում է՝ ինչպես Ուկրաինայում ծավալված պատերազմական գործողություններին, այնպես էլ՝ դրանով պայմանավորված միջազգային դիվանագիտական բազմակողմ ու բազմամակարդակ շփումներին:

Բավականին տևական փորձերից հետո միջնորդական առաքելություն է ստանձնել Ուկրաինայի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունների միջև, Թուրքիային հաջողվեց Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում անցկացնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև: Չնայած հանդիպումը չի տվել որևէ առարկայական արդյունք, Թուրքիայի նախագահն այդ հանդիպումը դիվանագիտական հաղթանակ է որակել:

Հետևելով իրադարձությունների ընթացքին՝ տեսնում ենք, որ մարտի 10-ին Էրդողանն Անկարայում ընդունել է նաև Իլհամ Ալիևին, քննարկումների առանցքում եղել է հիմնականում տարածաշրջանում ստեղծված հետհակամարտային իրավիճակը: Ըստ տեղեկությունների` 4 ժամ տևած բանակցությունների ընթացքում Էրդողանն ու Ալիևը քննարկել են՝ Շուշիի հռչակագիրը, Հայաստան-Ադրբեջան հետհակամարտային կարգավորումը, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը, Կարս-Նախիջևան երկաթուղին, հայ-թուրքական շփումները և երկու կողմերի համար այլ առանցքային նշանակության հարցերի փաթեթ։

Նշենք, որ այս օրերին հայկական կողմը ևս ակտիվ շփումների մեջ է: Նախօրեին Անթալիայում տեղի է ունեցել Միրզոյան-Լավրով հանդիպում, մարտի 9-ին Փարիզում՝ Փաշինյան-Մակրոն, Փաշինյան-Միշել հանդիպումներ, սպասվում է նաև Փաշինյանի այցը Մոսկվա՝ Պուտինի հրավերով: Միրզոյան-Լավրով հանդիպման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ այս տարվա ապրիլին Փաշինյանի՝ ՌԴ պաշտոնական այցի նախապատրաստումը, ինչպես նաև դիվանագիտական ​​հաստատության հիմնադրման 30-ամյակին նվիրված մի շարք այլ միջոցառումներ։ Ի դեպ՝ Անթալիայում Լավրովը հանդիպել էր նաև Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ:

Կարող ենք փաստել, որ այսօր աշխարհը մտել է դինամիկ, անընդհատ փոփոխությունների, վերափոխումների, քաղաքական վերանայումների, վերադիրքավորումների փուլ: Հետևելով ընդհանուր տրամաբանությանը՝ կարող ենք ընդգծել, որ այս փուլը դեռ կերկարաձգվի, քանի որ երկարաձգվում են քաղաքական, ռազմական գործընթացները, նոր որոշումներ են կայացվում, որոնց տրամաբանությունը դա է ենթադրում:

Սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Թուրքիան, ինչպես միշտ, հետաքրքիր է գործում, փորձում է կամուրջ դառնալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, զուգահեռաբար՝ ավելի սուր դիքրավորվելով Ռուսաստանի հանդեպ, թեև բովանդակային առումով դա ոչինչ չի նշանակում, սակայն Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ին որոշ ծառայություններ մատուցել և հարաբերություններում դրական ֆոն ստեղծել, ինչը վերացած է: Դժվար է ասել, թե Թուրքիայի միջնորդությունը որևէ արդյունքի կհանգեցնի, այդ միջնորդության հայտն ի սկզբանե Ռուսաստանը չի ընդունել, սա դիտարկվել է՝ որպես հարց Ռուսաստանի և Արևմուտքի միջև, այս հարցում դեր ունի նաև Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում: Սակայն Արևմուտքն այնուամենայնիվ տեսնում է Թուրքիայի համար նման դեր և նույնիսկ ավելի հավակնոտ, քանի որ խոսք եղավ այն մասին, որ Թուրքիան կարող է լինել այն երկրների շարքում, որոնք երաշխիքներ տան Ուկրաինային: Սա պատահական կոնֆիգուրացիա չէ, թեև Մոսկվան փորձում է այն անտեսել: Իսկ այս միջնորդության արդյունավետությունը շատ կասկածելի ու մշուշոտ է, քանի որ դեռևս այս փուլում ռուս-ուկրաինական որևէ բանակցություն հաջող ընթացք չի ունեցել։

Չի բացառվում, որ այս համատարած անկայունության փուլում կարող են գլուխ բարձրացնել բոլոր խնդիրները, չլուծված հարցերը, որոնցից մեկը Ղարաբաղյան հակամարտությունն է ու պատերազմից հետո մնացած մի քանի թեմաները: Հավելենք, որ անորոշ է թվում՝ ինչպես է Մոսկվան շարունակելու այս փուլում նույն ինտենսիվությամբ զբաղվել կողմերի միջև բանակցություններով՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կամ սահմանազատման հարցի շուրջ, քանի որ դա բավականին մեծ դիվանագիտական ռեսուրս պահանջող գործընթաց է:

Ի դեպ՝ առաջին անգամ չէ, որ աշխարհում նման անկայուն փուլերում Ղարաբաղյան հակամարտությունն իր մասին հիշեցնում է, քանի որ կան հստակ պայմանավորվածություններ, անելիքներ, որոնք այս ամենի հետևանքով տուժում են: Ադրբեջանն իր հերթին մտավախություն ունի, որ այս մեծ իրադարձությունների ընթացքում հարավկովկասյան բոլոր պայմանավորվածությունները կարող են անտեսվել:

Տիգրան Մկրտչյան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении