Ուկրաինայում ավիահարվածից նավթի և զինամթերքի պահեստ է հրկիզվել (տեսանյութ)
Международные новостиԿիեւի շրջանի Վասիլկովոյի մոտ ավիահարվածից հետո նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ Պահեստը հրկիզվել է։ Այս մասին շաբաթ օրը՝ մարտի 12-ի առավոտյան, հայտարարել է Կիևի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Օլեքսեյ Կուլեբան, գրում է Korrespondent֊ը։
«Վասիլկովոյում ավիահարվածից հետո նավթի պահեստն այրվում է, զավթիչները գիշերը կրակել է նավթի պահեստի վրա»,- գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։
Ոստիկանության շրջանային վարչությունը հավելել է, որ ռուս զինվորականները Վասիլկովոյի ռազմական օդանավակայանի տարածքում առնվազն 6 հրթիռ են նետել։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Վասիլկովոն հզոր հրթիռային հարված էր ստացել, ինչի արդյունքում՝ նավթի պահեստը հրդեհվել էր։ Սակայն աշխատակիցներին հաջողվել է փրկել 15 վագոն դիզվառելիք։ Իսկ մարտի 1-ին փրկարարները հայտնել էին, որ հրդեհն ինքնամեկուսացել է։