Ի՞նչ իրավիճակ է Խրամորթում. համայնքի ղեկավարը մանրամասներ է հայտնում
ОбществоԽրամորթում իրավիճակը նորմալ է, գիշերը հանգիստ է եղել, օրվա ընթացքում կրակոցներ չեն հնչել։ Այս մասին այսօր AntiFake.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն սադրանքների միջոցով փորձում է խուճապ տարածել գյուղում, սակայն բնակիչները չեն պատրաստում լքել գյուղը։
«Գյուղացիները մարտական են տրամադրված, որևէ լարվածություն չկա, չեն պատրաստվում լքել իրենց բնօրրանը։ Որքան էլ փոորձում են խուճապ առաջացնել, նրանց մոտ դա չի ստացվում»,- ասաց Խրամորթ համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ գործողություններ են կատարվում, որպեսզի խաղաղություն տիրի Արցախում։
Ավելին՝ այստեղ