Հայտարարություն ՎՏԲ-Հայաստան բանկի վերաբերյալ
ОбществоԿենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ՎՏԲ-Հայաստան բանկն աշխատում է կանոնավոր ռեժիմով, ապահովված է իրացվելիությամբ և սպասարկում է իր ավանդներն անխափան կերպով։ Տվյալ պահին բանկը աշխատանքներ է տանում Բանկի քարտապանների պատշաճ և ամբողջական սպասարկումը ՀՀ տարածքում վերականգնելու ուղղությամբ։ Այս պահին Բանկի հաճախորդները կարող են ազատորեն գործառնություններ կատարել ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներով, ինչպես նաև կատարել իրենց անհրաժեշտ փոխանցումները և վճարումները ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերում կամ Բանկի հեռահար սպասարկման գործիքների միջոցով։ Գործարքների հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ դիմելով Բանկին։
Նշենք նաև, որ ՎՏԲ-Հայաստան բանկը բավարար իրացվելի և կապիտալացված է, ինչպես նաև Բանկին ամբողջությամբ հասանելի են Կենտրոնական բանկի իրացվելիության մշտական տրամադրման բոլոր գործիքները: