Մարմնամարզիկները մեկնել են Եգիպտոս
СпортՀայաստանը ներկայացնող մարմնամարզիկները մեկնել են աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
Աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ փուլը կկայանա Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը: Մինչ այս կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականից Արթուր Դավթյանը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ մեկ արծաթե, Վահագն Դավթյանը՝ մեկ ոսկե, մեկ արծաթե, Հարություն Մերդինյանը՝ մեկ բրոնզե մեդալ` ընդհանուր երկու ոսկի, երկու արծաթե, մեկ բրոնզ:
Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում` մարտի 15-21-ը: Վերջին` 4-րդ փուլը կլինի Բաքվում, որին Հայաստանը չի մասնակցի: