Որևէ տեղ առաջխաղացման հետ կապված որևէ խնդիր չկա, Հայաստանի սուվերեն տարածք չեն մտել. պաշտպանության փոխնախարար
ОбществоՈրևէ տեղ առաջխաղացման հետ կապված որևէ խնդիր չկա: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: «Իրավիճակը կայուն է, սակայն չի կարելի բնորոշել, որ խնդիր չկա: Հայաստանի սուվերեն տարածք չեն մտել»,- ասաց նա:
Արման Սարգսյանը նշեց, որ Արցախում վերջին շրջանում իրավիճակը կայուն լարված է: Նա ասաց, որ թեև լուրջ խնդիրներ չենք ունեցել, սակայն ձեռնարկվում են միջոցներ բանակցությունների և այլ գործողությունների միջոցով, որպեսզի հնարավոր սադրանքներ, էսկալացիայի խնդիրներ չծագեն:
Փոխնախարարը նշեց, որ Արցախում ունենք հումանիտար խնդիր՝ կապված գազատարի հետ: «Ադրբեջանական կողմի հայտարարությունները, ընդհանուր խուճապային տրամադրություններ ստեղծելու, վախի մթնոլորտ ստեղծելու, ընդհանուր առմամբ գործընթաց նախաձեռնելու միտված քայլեր են և քայլեր են իրականացվում, որ լարված վիճակը պահպանվի»,- ասաց նա և նշեց, որ կա որոշակի լարվածություն, և մեր ստորաբաժանումները զգոն են:
«Որևէ մեկը չի կարող բացառել որևէ սադրանք, մեր կողմից որևէ ագրեսիվ գործողություն՝ սկսած հռետորաբանությունից, վերջացրած քայլերով, որևէ նման քայլեր չեն իրականացվում, նրանց կողմից տարածվող տեղեկատվությունը ապատեղեկատվություն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ԶՈւ շտաբի պետ դեռ չկա, նա ասաց, որ Զինված ուժերի շտաբն ունի ղեկավար, քանի դեռ պարտականությունների ժամանակավոր կատարող կա: