«Ռեալը» մտադիր չէ կրկնել «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը Հոլանդին
СпортՄադրիդի «Ռեալը» մտադիր չէ կրկնել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին, հաղորդում է իսպանական Marca-ն։
Մանչեսթերյան ակումբը պատրաստ է 21-ամյա ֆուտբոլիստի վճարել տարեկան մոտ 30 միլիոն եվրո աշխատվարձ։ Արքայական ակումբը ցանկություն չունի վտանգել տնտեսական կայունությունը եւ պատրաստ է պայմանագիր կնքել Հոլանդի հետ, եթե նա համաձայնի ավելի ցածր աշխատավարձի։
«Ռեալը» նաեւ հարցում է արել «Բորուսիային» այս մրցաշրջանում Հոլանդի ստացած վնասվածքների բնույթի վերաբերյալ։ Գերմանական ակումբի բժշկական շտաբը վստահեցրել է, որ դրանք խրոնիկ բնույն չունեն։
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, խփել 23 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։