Յունիբանկը՝ առաջատար POS վարկերի գծով
Общество2021 թ. 4-րդ եռամսյակում Յունիբանկը դարձավ Հայաստանում առաջատարը POS վարկերի գծով՝ և տրված վարկերի քանակով, և ծավալով: 2021թ. արդյունքներով՝ բանկը նաև պահպանել է առաջատար դիրքը POS վարկերի քանակով: Յունիբանկին բաժին է ընկնում շուկայի 21%:
Ապառիկ ապրանքներ գնելու համար վարկերը ձևակերպվում են բանկի ավելի քան 500 գործընկեր խանութներում: Ապրանքների հիմնական տեսականին, որոնց համար վարկեր են տրամադրվել խանութներում, կենցաղային և համակարգչային տեխնիկան է, հեռախոսները և այլն:
Հայտերի մշակման արագությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Յունիբանկը լիովին ավտոմատացրել է վարկային սքորինգը և ներդրել արհեստական բանականության տեխնոլոգիան: Նորարարական ավտոմատացված համակարգի օգնությամբ 2021 թվականին մշակվել է ավելի քան 400 000 հայտ:
«Մեր նպատակն է՝ հաճախորդին հնարավորություն տալ հեշտ և հարմարավետ ձեռքբերել ապրանքը՝ ապառիկ: Մեր վարկատեսակների հանդեպ պահանջարկն աճում է տարեցտարի, նշանակում է՝ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Յունիբանկի հաջողության գրավականներից է նորարարական տեխնոլոգիաների օգտագործումը, որը հաճախորդների համար էապես պարզեցնում է վարկավորման գործընթացը, այդ թվում՝ մարզերում»,- նշում է Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: