Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կանխատեսելի, բայց ռիսկային քայլ ֆինանսական շուկայում

Ի սկզբանե ինչպես և կանխատեսվում էր՝ շարունակվող գնաճային ճնշման ակտիվացման միջավայրում ԿԲ-ն հարկադրված էր գնալ դրամավարկային քաղաքականության պայմանների ավելի մեծ խստացումների՝ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և թանկացնել փողը։ Նշենք, որ դեռևս 2020թ. վերջից ԿԲ-ն պարբերաբար ավելացնում է տոկոսադրույքը, բայց առավելագույն թռիչքը 1 տոկոսային կետը չէր գերազանցել։ Այս անգամ որոշվել է ավելի կտրուկ քայլ կատարել. վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8-ից դարձել է 9,25 տոկոս՝ ավելանալով միանգամից 1,25 տոկոսային կետով։

Ըստ էության, նման թռիչքը վկայում է ակտիվ գնաճային միջավայրի ու սպասումների մասին, որում հայտնվել են ապրանքային շուկաները։ Բայց այդ քայլն ուղղված է ոչ թե այսօրվա, այլ ապագայի թանկացումները զսպելուն։ Ժամանակ է պետք, որպեսզի ԿԲ այդ գործիքի ազդեցությունը փոխանցվի շուկաներին. առնվազն՝ 6 ամիս 1 տարի։ Ավելին, եթե ԿԲ-ն նման քայլ է անում, նշանակում է առաջիկա գնաճային սպասումները հուսադրող չեն և այսօրվանից փորձ է արվում պայքարել դրանց դեմ՝ գների կայունությունն ապահովելու համար։

Արձանագրենք, որ ԿԲ հերթական քայլն իսկապես աննախադեպ է վերջին տարիների կտրվածքով, բայց դեռ հարց է, թե այն որքանո՞վ հնարավորություն կտա զսպել գնաճը, և առաջիկայում նոր բարձրացումների անհրաժեշտություն չի՞ լինի։ Եթե գները շարունակեն աճել այնպես, ինչպես վերջին մի քանի օրերին, ապա տոկոսադրույքի հերթական վերանայումներից խուսափել չի լինի։ Չնայած առանց դրա էլ այսօր այն գտնվում է նախորդ առնվազն 7-8 տարվա ամենաբարձր կետում։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այն հարկադրված քայլն է, որը կարող էր անել ԿԲ-ն՝ գների կայունությունն ապահովելու համար։ Դա գուցե թե որոշ չափով նպաստի գնաճի մեղմացմանը, բայց մյուս կողմից՝ կդառնա խոչընդոտ ֆինանսական միջոցների շարժերի ու տնտեսության զարգացումների համար։

Հավելենք, որ մինչև այդ էլ տոկոսադրույքը պակաս բարձր չէր։ 2020թ. վերջից այն անընդմեջ բարձրանում է և ընդամենը 4,25-ից հիմա հասել է 9,25 տոկոսի։ Մեկուկես տարուց էլ քիչ ժամանակահատվածում փողը թանկացել է 5 տոկոսային կետով։ Ինչպես նախորդ, այնպես էլ հերթական թանկացման հետևանքով կշարունակի սահմանափակվել փողի մուտքը տնտեսության մեջ։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը թանկացնելու է վարկերը, նվազելու են դրանց՝ ինչպես ծավալները, այնպես էլ՝ շահութաբերությունը։ Նախորդ տարվա զարգացումներն արդեն իսկ վկայում են, որ ունենք տնտեսության մեջ մտնող վարկային ներարկումների բավական մեծ կորուստ։ Անցած տարի դրանք կրճատվեցին մի քանի հարյուր միլիոն դոլարով։

Միաժամանակ պետք է փաստել, որ տոկոսադրույքի բարձրացումն այն է, ինչ պարտավոր էր անել Կենտրոնական բանկը՝ համատարած գնաճի պայմաններում։ Քանի դեռ կառավարությունն ու մյուս պատասխանատու կառույցներն այսպիսի անտարբերություն են դրսևորում տեղի ունեցող գնաճային դրսևորումների նկատմամբ, այլ տարբերակ չկա, ինչքան էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը խոչընդոտ է տնտեսական գործընթացների ակտիվացման համար։ Այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում սպառողական ապրանքների շուկայում՝ ստեղծված աժիոտաժի հետևանքով, ոչ այնքան ԿԲ-ի, որքան կառավարության ու ՏՄՊՊՀ գործունեության տիրույթում է։

Փաստն այն է, որ սպասվող ապրանքային դեֆիցիտի և թանկացումների մասին տարածվող լուրերը բերեցին նրան, որ մարդիկ գրոհեցին խանութների ցուցափեղկերը՝ մաքրելով որոշ ապրանքներից։ Օգտվելով առիթից՝ ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, մատակարարները բարձրացրեցին գները։ Դրան զուգահեռ ոչ ոք չի էլ ուզում հարցնել, թե ինչո՞ւ են բարձրացել գները, հիմնավորվա՞ծ է, թե՞ հիմնավորված չէ գների աճը, ինչպե՞ս է լինում, որ ժամերի ընթացքում օրեր կամ ամիսներ առաջ ներկրված ապրանքի գինը կարող է կտրուկ աճել։ Եթե չկա, ինչո՞ւ են ապրանքները թանկանում, այն էլ՝ նախկինում ներկրված ապրանքները, որոնք դեռևս չեն կրում դրսում տեղի ունեցող թանկացումների ազդեցությունը։ Կամ գուցե՞ կան շահագրգիռ մարդիկ, ովքեր արհեստական դեֆիցիտ են ստեղծում՝ գները բարձրացնելու և գերշահույթներ ստանալու համար։

Այն փաստը, որ համաշխարհային տնտեսությունը ռուս-ուկրաինական հակամարտության ու Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների հետևանքով մտել է թանկացումների նոր շրջափուլի մեջ, դա փաստ է, բայց դա չի նշանակում, թե նախկինում ներկրված ապրանքների գները ևս պետք է բարձրանային։ Չմոռանանք, որ մինչ այդ հայտարարում էին, թե պարենային ապրանքների ամիսների պաշարներ ունենք։ Ու եթե այդպես էր, ապա այդ պաշարները չէին կարող մեկ օրում սպառվել, և արդեն հաջորդ օրվանից սկսեցին վաճառել թանկ ներկրածը։ Ակնհայտ է, որ այստեղ արհեստական գնագոյացման երևույթներ կան, որոնք մեծացրել են գնային ճնշումը սպառողական ապրանքների շուկաներում։ Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որ ԿԲ-ն ստիպված է համահունչ քայլ անել՝ գնաճային ճնշումները մեղմացնելու ուղղությամբ, որքան էլ դա հարվածում է տնտեսության զարգացումներին։

Տիգրան Մկրտչյան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении