Ինչի՞ հետ է կապված դոլարի հանդեպ դրամի փոխարժեքի կտրուկ անկումը, իսկ հետո վերականգնումը. Փորձագետի կարծիք
ЭкономикаԴոլարի հանդեպ դրամի փոխարժեքի տատանումը կարող է կապված լինել այն բանի հետ, որ մարդիկ ռուբլով եկել են Հայաստան, դրանով դոլար գնել, ինչը հանգեցրել է դրամի հանդեպ դոլարի փոխարժեքի աճի, իսկ հետո նորից սկսեցին դոլար բաց թողնել, եւ դոլարի փոխարժեքը վերադարձավ նախկին դիրքին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը։ Այլ օբյեկտիվ գործոններ դրա համար չկան։
«Այսինքն՝ դոլարի հանդեպ դրամի փոխարժեքի տատանումը վերջին օրերին կարող էր լինել սպեկուլյացիների հետեւանք։ Բայց լուրջ պատճառներ չեմ տեսնում։ Գուցե կրճատվել է տրանսֆերտը, բայց Հայաստան եկող մարդիկ իրենց հետ արժույթ են բերում եւ փոխհատուցում այդ նվազումը։ Չկան այնպիսի գործոններ, որոնք կարող էին խախտել հավասարակշռությունն արժույթի շուկայում։ Ներկա պահին չկան տատանման կրկնման օբյեկտիվ պատճառներ։ Հիմնական խնդիրը կապված է ռուսական ռուբլու հետ, քանի որ հայկական արտահանումը խիստ կախված է ռուսական շուկայից. Ուկրաինա արտահանվող ապրանքների ծավալը գնահատվում է մոտ 100 մլն դոլար, իսկ Ռուսաստան՝ 850 մլն դոլար։ Ուստի, ռուբլու արժեզրկումը հարված է հասցնում։
Շարունակությունն՝ այստեղ