Հայ բռնցքամարտիկների մարզումները Մեքսիկայում (ֆոտո)
СпортՀամահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի մարզիկները շարունակում են հավաքը Մեքսիկայում:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել 11 բռնցքամարտիկով:
Մեքսիկայում ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, 57 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշայիններ Ժորժիկ Մարությանն ու Սամվել Այդինյանը, 63,5 կգ քաշայիններ Հրայր Մաթևոսյանն ու Համլետ Մնացականյանը, 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, 71 կգ քաշայիններ Արսեն Պողոսյանն ու Տիգրան Մելքոնյանը և 75 կգ քաշային Վահե Հաբեթյանը:
Մարտի 20-ին հայ բռնցքամարտիկները կանցկացնեն պրոֆեսիոնալ մենամարտեր: