Ереван, 12.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Հայտարարություններ անելուց առաջ պետք է երկար բարակ մտածեն դրանց հետևանքների մասին

«Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը հայտարարել է, որ «Հայոց Արծիվներ» ջոկատը պատրաստ է կռվել ՆԱՏՕ-ական արևմուտքի և Ուկրաինայի ֆաշիստական իշխանությունների դեմ։

Այս հայտարարության մասին orer.am կայքը զրուցել է Ուկրաինայի Նիկոլայեվսկի շրջանի հայկական համայնքի ղեկավար Արթուր Կոխլիկյանի հետ։

-Պարոն Կոխլիկյան, երեկ մամուլում հայտնվել է Խաչիկ Ասրյանի հայտարարությունը, որի համաձայն նա պատրաստ է մեկնել Դոնեցկ, Լուգանսկ և մասնակցել գործողությունների, ինչը Ուկրաինայում բավականին տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

- Իրականում շատ վատ ենք մեկնաբանում, քանի որ պատմության մեջ ունեցել ենք դեպք, եղել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, հայ զինվորները կռվում էին երկու կողմից։ Դա եղել է մեր ազգի դժբախտությունը և դուք էլ գիտեք, թե դա ինչ ավարտ է ունեցել։ Մենք հիմա հասկանում ենք, որ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները, ովքեր ՌԴ քաղաքացի են` զինակոչվում են և կռվում, որովհետև պետության օրենքն է այդպես։ Իրականում դժբախտություն է, որ աշխարհի երկու ամենամեծ քրիստոնյա պետությունները կռվում են միմյանց դեմ և ես չեմ հասկանում մեր հայրենակիցների դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։ Ո՞ւմ կողմից են իրենք գնում պատերազմի։ Ստացվում է, որ ինչ-որ մեր հայ զինվորական կամ կուսակցության առաջնորդ կամավոր հիմունքներով գալիս Ռուսաստանի կողմից կռվում է մեր դեմ այն դեպքում, երբ Ռուսաստանը ռմբակոծում է քաղաքները, սպանում է կանանց և երեխաներին և այդ ամենին մենք ենք ականատես։ Մեր համայնքը չի ուզում քաղաքականության մեջ խորանա և մենք մինչև վերջ փորձում ենք լինել խաղաղության կողմից։

Մենք Ուկրաինայում ունենք բավականին մեծ համայնք, մեր կառույցները աշխատում են, մենք շատ համերաշք ենք այստեղ, 44 օրյա պատերազմում մեր արած գործերը շատերը գիտեն, եթե անգամ չգիտեն մենք պոպուլիզմով չենք ուզում զբաղվել և չենք խոսում այդ մասին, բայց վատ է այն, որ մենք այսօր լինելով Ուկրաինայի քաղաքացի և ունենալով մեծ համայնք լսում ենք, որ ինչ-որ մեկը Հայաստանից գալիս է մեր դեմ կռվելու։ Մենք Ուկրաինայում բավականին շատ եկեղեցիներ ունենք, կառույցներ և ինձ հետաքրքիր է Խաչիկ Ասրյանը տեղյակ է, թե հայերի ձեռքով, քանի եկեղեցի կա սարքված Ուկրաինայում և այսօր ռուսական ինքնաթիռներն են թռչում մեր եկեղեցիների գլխով և աջ ու ձախ կրակում, ինքը տեղյալ է, որ Ռուսաստանի կողմից հարվածի տակ գտնվող օբեկտները կից են մեր եկեղեցիներին, ինքը տեղյալ է, որ 22 օրվա ընթացքում այստեղ 100 երեխա է զոհվել։ Կասկածում եմ, որ ինքը տեղյակ չէ, որովհետև եթե իմանար, չեմ կարծում նման ցանկություն ունենար։ Ու ինձ մի հարց է հետաքրքիր, եթե ինքը գա կռվի մեր դեմ և զոհվի ու բախտի բերմամբ իր մարմինն ուղարկեն Հայաստան, այդտեղ որտե՞ղ են հուղարկավորելու՝ Եռաբլուրո՞ւմ իր զոհված հերոս ընկերների կողքին, ովքեր իրենց կյանքը հանուն Արցախի և Հայաստանի են տվել, իսկ ինքը իր կյանքը հանուն ո՞ւմ է տալու։

Իրականում մեզ համար շատ ցավալի է այս ամենը լսել ու տեսնել և մեզ համար ամեն ինչ այնքան վատ է և մեր հայ կառավարությունն է մեր համայնքին, որ մի բանով չի օգնում բացի խորհուրդներից, իհարկե հասկանում ենք աղքատ պետություն է և հազիվ ծերը ծերին է հասցնում և ես որպես Նիկոլայեվսկի համայնքի ղեկավար չեմ բողոքում, սա մեր աշխատանքն է և մենք Հայաստանի քաղաքացներին դուրս ենք բերում, որ կարողանան Հայաստան վերադառնալ և փրկվել։ Իսկ այդ մարդը փաստորեն, լինելով ՀՀ քաղաքացի գալիս է կռվի մի պետության դեմ, որտեղ շատ ՀՀ քաղաքացիներ կան, գալու է ի՞նչ անի, կրակի հայերի վրա։ Պոպուլիզմը այնքան շատ է, ես չեմ հասկանում իրենց թղթե շերեփը վերցրել կանգնել են, որ ի՞նչ անեն, իրենց հայտարարություններով վտանգեն նաև Հայաստանը։ Մեզ այստեղ ոչինչ չի լինի, մեզ ստեղ հարգում են։ Աշխարհում երևի չկա մի երկիր որտեղ հայերը իրենց լավ զգան այնպես, ինչպես մեր համայնքը Ուկրաինայում, ավելի բարի, զիջող ազգ ուկրաինացիներից բացի չկա, մենք եկել եկեղեցիներ ենք սարքել, հայկական կիրակնօրյա դպրոցներ ունենք և իրենցից ոչ ոք երբեք որևէ վատ քայլ կամ վատ բան չի ասել մեզ, ի՞նչ անենք, ուրանա՞նք և որ հիմա վատ վիճակում են, ի՞նչ անենք թիկունքներին դանակ խփե՞նք։ Մենք տեսնում ենք, թե ինչպես հայկական հեռուստատեսությունը, որը մի քանի օլիգարխների ձեռքում է, ովքեր շատ են սիրում ռուսական ղեկավարությանը միանգամից բարձրաձայնում են նման մարդկանց կոչերը և տպավորություն է, թե Հայաստանում ռուսական պրոպագանդայի ֆիլլերն է։ Հայաստանից շատերն են գրում ու զանգում և ասում, որ մեզ հետ են, մեզ հասկանում և աջակցում են և ցավալի է, որ կան նման պարոններ, ովքեր կանգնում և հայտարարում են, որ գնում են Ռուսաստան Ուկրաինացիների դեմ կռվելու։ Տա Աստված, որ այսպես չլինի բայց այս կռվի ձայնը դեռ լսվելու է Հայաստանում ու Արցախում։ Շատ ցավալի իրավիճակ է և ստացվում է, որ մեր հայրենակիցների համար մեր այստեղի համայնքը նշանակություն չունի, կամ իրենք մեկ օրվա փառքը ավելի կարևոր է, քան մեր հայրենակիցները։

-Այս հայտարարությունը ինչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ Ուկրաինայում ապրող հայերի ճակատագրի վրա։

- Գիտեք ոնց, այսօր առավոտյան այդ ամենը այստեղ հեռուստացույցով ցույց տվեցին և Ուկրաինայի պաշտոնյաներն էին մոտ 3 րոպե տևողությամբ ռեպորտաժի ժամանակ պատմում այդ մասին և այդ ամենը նախ շատ տհաճ է լսելը, հետո էլ մենք նման մարդկանց պատասխանը տալիս ու տալու ենք։ Իրականում մենք գտնվում ենք աշխարհի ամենաբարդ երկրներից մեկում, որը ապրում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի մեջտեղում և այստեղ մենք շատ բան ենք տեսել, այս ամենն էլ մենք կհաղթահարենք, բայց մեզ համար շատ ցավալի է, որ մեր հայրենակիցները նման հայտարարություն են անում։ Ես իմ ամենադաժան երազի մեջ էլ չէի պատկերացնի, որ Նիկոլայեվ քաղաքում, որտեղ ես ապրում եմ, մի օր ինքնաթիռը կարող է գալ, հարվածել շենքերին ու գնալ։ Ու անհասկանալի է ,թե ռուսները ո՞նց են փրկում մեզ, ումի՞ց են փրկում, ինչի՞ց են փրկում։ Եթե իրենք ինչ-որ հարց ունեն ՆԱՏՕ-ի հետ, թող ՆԱՏՕ-ի վրա հարձակվեն, մեզ հետ ինչ գործ ունեն։ Այս 22 օրվա մեջ մենք ունենք զոհեր, վիրավորներ, փախստականներ և եթե մենք 44 օրյա պատերազմի ժամանակ օգնել ենք մեր երկրին ֆինանսապես, առաջիններից ենք, որ շտաբ ենք բացել և ամեն կերպ աջակցել մեր երկրին, այդ պարոնը արդյոք տեղյակ է և ինչու ենք հայերը նման կերպ վերաբերվում մեզ։ Ես ինքս 1988-1992 թթ եղել եմ Արցախյան ազատամարտի մասնակից, բայց չեմ խոսում այս մասին, իսկ հիմա ստացվո՞ւմ է այդ պարոնը գալիս է մեզ սպանի։ Իրականում ես զարմացած եմ, բայց ուկրաինական կողմը բավականին լավ է կռվում և մարդիկ բավականին լավ են կռվում և իրենց հողն են պաշտպանում։ Այնտեղ որտեղ մենք ապրում ենք բոլորը ռուսախոս են ու ինչ-որ պարոն է հայտնվում Հայաստանից և ասում, որ գալիս եմ ձեզ սպանեմ ռուսների հետ մեկտեղ, որովհետև ռուսները, եկել քաղաքացիական մարդկանց սպանում է կանանց և երեխաներին սպանում գնում է։ Իհարկե պատերազմը ցավալի է, բայց ինչ-որ մի պաշտոնյա հայտնվում է ու քիչ է մեր վիճակը այստեղ վատ է, ինքն էլ իր հայտարարություններով է վատացնում մեր վիճակը։ Այդ մարդը պետք է հասկանա, որ ինքը զինվորական համազգեստը հագել է, որ գնա փրկի իր ազգին, ոչ թե այլ պետությունների պատերազմներին մասնակցի։ Արցախյան պատերազմից հետո Հայաստանում ինչ-որ մի բանով չեն օգնել, եկել եմ Ուկրաինա այստեղ ինձ ամեն ինչով օգնել են։ 1990-ական թվականներին մեր հայերին ռուսն ա սպանել ոչ թե ադրբեջանցին, մայիսի 27-ին Սովետական բանակն էր մտնում Երևան։ Հայաստանը ունի երկու դաշնակից, մեկը իր բանակն է, մյուսը իր սփյուռքը։ Չի կարելի ապրել Հայաստանում և սիրել օտարին։ 44-օրյա պատերազմի ժամանակ իմ ամենամոտ ընկերներից մեկն է զոհվել Սամվել Սմբուլյանը, որ թաղված է Եռաբլուրում և ինձ համար անպատվություն կլինի այն, որ նրա ու մեր մյուս հերոսների աճյունների կողքին հուղարկավորեն այն զինվորականին, ով եկել ռուսների կողմից կռվում է Ուկրաինայի դեմ։ Մեր միակ վախը այն է, որ այս պատերազմի արձագանքը լինելու է նաև Հայաստանում և եթե նկատել ենք այս պատերազմի ընթացքում ադրբեջանցիները սկսել են իրենց ուրիշ ձև պահել։ Այսօր Ռուսաստանը Ադրբեջանի դաշնակիցն է, ոչ թե Ուկրաինայի։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը այսօր Ուկրաինայի կողմից է, հետո եթե հարց լինի դուք ոնց եք այդ մարդկանց դիմելու, բնականաբար չեն օգնելու ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ։ Առհասարակ հայտարարություններ անելուց առաջ պետք է երկար բարակ մտածեն դրանց հետևանքների մասին, թե ինչ ազդեցություն դա կունենա մեր երկրի վրա։ Այդպես ենք անում նաև մենք, մեր բոլոր արտահայտությունները չափված, ձևվված, համաձայնեցված մեր կառավարության հետ։ 1990-ական թվականներին Հայաստանում մի ջոկատ կար, հրամանատարի անունը Մուշեղ էր, Մովսես գյուղում իրեն սպանեցին։ Այդ մարդը մի անգամ մի շատ խելացի միտք ասեց․ «Այն ազգը, որտեղ կա 500000 հատ կռվող, ուրեմն այդ ազգը անպարտելի է», հավատացեք այստեղ կա այդքան կռվող։

Սոնա Գիշյան

orer.am

Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у власти