Սադրանք է նախապատրաստվում․ ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց
Международные новостиՌԴ ՊՆ–ն հստակ տեղեկություն ունի, որ Ուկրաինայի անվտանգության ծառայություն աշխատակիցները Դնեպրոպետրովսկում ականապատել են №2 քաղաքային հիվանդանոցի մասնաշենքերից մեկը և ուզում են պայթեցնել այն, երբ ռուսական ցանկացած ինքնաթիռ անցնի քաղաքի վրայով։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Մեր հավաստի տեղեկություններով` Ուկրաինայի անվտանգության ծառայություն աշխատակիցները Դնեպրոպետրովսկում տարհանելով անձնակազմն ու բուժառուներին, ականապատել են Նիգոյան փողոցում գտնվող №2 քաղաքային հիվանդանոցի մասնաշենքերից մեկը։ Շենքը նախատեսվում է պայթեցնել այն ժամանակ, երբ, ընդգծում եմ, ցանկացած ռուսական ինքնաթիռ անցնի Դնեպրոպետրովսկի վրայով»,– ասել է Կոնաշենկովը։
Գեներալն առաջին հերթին դիմել է Դնեպրոպետրովսկ ժամանած արևմտյան ԶԼՄ–ների ներկայացուցիչներին` ընդգծելով, որ ռուսական ավիացիան Դնեպրոպետրովսկում հիվանդանոցի և այլ շենքերի խոցման մարտական առաջադրանք չունի և չի ունեցել։
«Կիևի ազգայնական ռեժիմի` մեծ սադրանք իրականացնելու հարցում ձեզ օգտագործելու հերթական փորձը ձախողման է դատապարտված», – հավելել է գեներալը։
Շարունակությունն՝ այստեղ