Ереван, 25.Ноябрь.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек


Անհանգստությունների և շահերի բախման գոտիները

Аналитика

Ինչպես և կանխատեսվում էր տարբեր շրջանակների կողմից Ռուսաստան-Արևմուտք անուղղակի «պատերազմն» Ուկրաինայում ուշագրավ արտաքին քաղաքական տեղաշարժեր է առաջացնում հարավկովկասյան տարածաշրջանում:

Ըստ էության, մինչ շարունակվում են աշխարհաքաղաքական վճռորոշ իրադարձությունները՝ Իրանի միջուկային գործարքի վերականգնման շուրջ ինտրիգները, ԱՄՆ-Չինաստան բարձրաստիճան բանակցությունները, որոնք որոշիչ նշանակություն ունեն Արևմուտքի՝ ՌԴ դեմ քաղաքականության շրջանակում, Արևմուտքի և տարածաշրջանային որոշ խաղացողների նպատակը Ռուսաստանին նաև մեր տարածաշրջանից դուրս բերելն է, որի համար ներկայումս մաքսիմալ դիվանագիտական ջանքերն են ներդրվում՝ ի տարբերություն՝ 44-օրյա պատերազմի օրերին միջազգային հանրության ու քաղաքակիրթ աշխարհի քար անտարբերությանը:

Մինչ Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայում, տարածաշրջանային բոլոր խաղացողները, ըստ էության, արտատարածաշրջանային հովանավոր երկրների միջոցով փորձում են պատրաստվել Ռուսաստանի պարտությանը: Թուրքիան փորձում է ավելի մեծ ազդեցություն սահմանել, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ, դուրս մղելով տարածաշրջանից բոլոր միջնորդներին՝ նաև Ռուսաստանին, ու օրերս Անթալիայում տեղի ունեցած ֆորումը, որին մասնակցեց նաև Արարատ Միրզոյանը, դարձավ առանցքային միջոցառում հայ-թուրքական նախարարական շփումների համար: Թուրքիան, որի բոլոր գործողությունները ներկայումս տեղի են ունենում Արևմուտքի հավանությամբ՝ վառ ապացույցը վերջերս Բայդեն-Էրդողան, Բլինքեն-Չավուշօղլու «ջերմ» հեռախոսազրույցները, գնում է Հայաստանի հետ հարաբերությունների իր պատկերացրած կարգավորմանը, նաև առաջ մղում Ադրբեջանի առաջ քաշած՝ Հայաստանի հետ «Խաղաղության համաձայնագիր» կնքելու գաղափարը, Հայաստանը դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբին նման բանակցություններ սկսելու նպատակով, ԱՄՆ-ը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ հասնելու բոլոր խնդիրների համապարփակ լուծմանը, ԵՄ-ն, Ֆրանսիան ևս աջակցում են կողմերի որդեգրած այս գծին:

Այս օրերին արժե ուշադրություն դարձնել նաև Երևան-Արևմուտք շփումների ինտենսիվության վրա, որը որոշ վերլուծաբաններ դիտարկում են՝ որպես Երևանի կողմից աշխարհաքաղաքական նոր «տերերի փնտրտուքին», մյուսները՝ Ռուսաստանի դուրսմղման քաղաքականությանը, սակայն միտումը նույնն է՝ Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես նաև Հայաստանը պատրաստվում են Ուկրաինայում Ռուսաստանի համար բացասական սցենարների՝ փորձելով դիրքավորվել իրենց նոր դերում:

Դրան զուգահեռ ՌԴ մի շարք վերլուծաբաններ գտնում են, որ Ռուսաստանը հատկապես Հվ. Կովկասում անհանգստությունների պատճառ չունի, քանի որ ունի լուրջ ներկայություն, այդ թվում՝ ռազմական Արցախում ու Հայաստանում, հետպատերազմյան եռակողմ հայտարարությունների կողմ է: Սակայն նրանք ևս արձանագրում են այս փուլում ավելի է ամրապնդվելու Թուրքիայի փորձերը և պատրաստակամությունն ամեն պահի թիկունքից հարվածելու Ռուսաստանին՝ Արևմուտքի հովանու ներքո:

Անվիճելի է այն փաստը, որ Թուրքիան Արևմուտքի համար ներկայումս անփոխարինելի գործընկեր է դարձել, քանի որ աջակցում է Ուկրաինային, ու թեև չի միանում ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, արևմտյան լրատվամիջոցների տպավորությամբ, ավելի սառն է դիրքավորվել Ռուսաստանի նկատմամբ: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, թեև ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանն ունի ներկայություն, սակայն կախված ուկրաինական զարգացումների հանգուցալուծումից՝ ԵԱՀԿ ՄԽ-ում կարող է քննարկվել նաև Արցախում ռուս խաղաղապահ կոնտինգենտի միջազգայնացման կամ ընդհանրապես դրա մանդատի հարցը, որը կլինի հարավկովկասյան հատվածից ՌԴ դուրսմղման արարներից մեկը:

Հավելենք նաև, որ պատերազմը Ռուսաստանի և Արևմուտքի միջև իրականում, իհարկե, միայն Ուկրաինայով չի սահմանափակվում: Հենց սկզբից պարզ էր, որ սա միայն Ուկրաինայի հարցը չէ, քանի որ ՌԴ-ն փորձում է որոշել աշխարհում իր ապագա շատ ավելի մեծ տեղը:

Կարող ենք արձանագրել, որ այն ինչ այսօր տեղի է ունենում նոր ազդեցությունների համար պատերազմ է, որը կենտրոնացած է Ուկրաինայում, սակայն պատերազմի հոգեբանությամբ կողմերը պայքարում են ազդեցության բոլոր գոտիներում, որոնցից մեկը, իհարկե, մեր տարածաշրջանն է: Դրան զուգահեռ Արևմուտքը փորձում է Ուկրաինային զուգահեռ՝ Ռուսաստանի բոլոր պլանները տապալել։

Տիգրան Մկրտչյան

Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankВ Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейГенеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и IdramАНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы»Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре IdramАНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси