Նավթասպասարկման Schlumberger ընկերությունը դադարեցրել է ներդրումները Ռուսաստանում
ЭкономикаՆավթասպասարկման աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ Schlumberger-ը, հայտարարել է Ռուսաստանում նոր ներդրումների դադարեցման եւ իր գործունեության մեջ տեխնոլոգիաների ներդրման մասին։ Որոշումն ընդունվել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական օպերացիայի հետ կապված, գրում է «Կոմերսանտ»-ը:
Ավելի վաղ գործունեության դադարեցման մասին հայտարարել էր նավթասպասարկման մեկ այլ խոշոր ընկերություն՝ Halliburton-ը:
«Իրավիճակի զարգացմանը զուգահեռ մենք գնահատում էինք մեր առաջխաղացման ուղին եւ որոշեցինք անհապաղ դադարեցնել նոր ներդրումներն ու տեխնոլոգիաները Ռուսաստանում մեր օպերացիայի համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
2021 թվականի վերջին արտասահմանյան ընկերությունները (Schlumberger, Weatherford, Baker Hughes, Halliburton) կազմում էին ռուսական շուկայի մոտ 18 տոկոսը, հայտնում են Vygon Consulting-ի փորձագետները։ Մոտ 34 տոկոսը բաժին էր ընկնում ռուսական անկախ նավթասերվիսին: