Շմոլ գազի թունավորման դեպք է գրանցվել. կա 3 տուժած
ОбществоՇմոլ գազի թունավորման դեպք է գրանցվել Ստեփանակերտում: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից:
Մարտի 20-ին ժամը 14:20-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 14:10-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ Ն.Հ.-ն (ծնված 1951թ.) և Մ. Պ.-ն (ծնված 1992 թ.) իսկ ժամը 14:20-ին նույն հասցեի բնակիչ՝ Մ. Հ.-ն (ծնված 1969թ.):
Մեկնած տեղամասային տեսուչ Հ. Ադամյանը պարզվել է, որ նշված անձինք թունավոորումը ստացել են նույն օրը ժամը 13:40-ի սահմաններում իրենց տան բաղնիքում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Նրանցից 2-ի առողջական վիճակը բավարար է, իսկ Ն.Հ.-ին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է՝ այստեղ