Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Պարենային ճգնաժամն ու գլխի վրա գնացող գյուղատնտեսությունը

Ինչպես և կանխատեսվում էր տարբեր մասնագետների կողմից՝ պարենի անվտանգության հետ կապված խնդիրները կրկին ստիպում են կենտրոնանալ գյուղատնտեսության վրա։ Մինչ այդ էլ, իհարկե, կառավարությունն առիթը բաց չի թողել խոսելու գյուղատնտեսության մեջ իրականացվող մեծածավալ ծրագրերի մասին։ Փորձենք հայացք գցել և տեսնել, թե ի՞նչ ունենք այդ ծրագրերի իրականացման արդյունքում, և ի՞նչ է մեզ սպասվում առաջիկայում։

Քչերը կհիշեն, բայց, երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ պատրաստվում էր ստանձնել վարչապետի պաշտոնը, ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը, դա 2018 թվականի մայիսի 8-ն էր։ «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաև գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը և, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»,- իր խոսքում ասել էր նա։

Մեջբերված հայտարարությունից անցել է գրեթե չորս տարի, ինչը բավարար ժամանակ էր դրված նպատակին գոնե մասնակի հասնելու համար։ Եկեք դիտարկենք, թե ի՞նչ ունենք 4 տարի հետո։ Ըստ էության, անցած չորս տարվա ընթացքում Հայաստանի գյուղատնտեսությունը ոչ միայն հեղափոխական տեմպերով չի զարգացել, այլև միայն հետ է գնացել։ Չորս տարում անընդմեջ գյուղատնտեսության ոլորտում անկում է գրանցվել։

Փաստն այն է, որ չի եղել որևէ տարի, որ գյուղատնտեսությունն աճ արձանագրի։ Անկում է գրանցվել նաև նախորդ տարվա անկումից հետո ու այդպես՝ 4 տարի շարունակ։ 2018թ. գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել էր արտադրության ծավալների 7,4 տոկոս նվազում, ի դեպ՝ բուսաբուծության մեջ անկումը նույնիսկ երկնիշ էր՝ 12,1 տոկոս։ Մի պահ պատկերացնենք, որ իշխանափոխությունից հետո առաջին տարին էր, և իշխանության եկած քաղաքական ուժը դեռևս չէր հասցրել մեկնարկել իր ծրագրերը։ Իսկ ի՞նչ ասել դրան հաջորդած տարիների մասին, երբ գյուղատնտեսության ոլորտի արտադրության ծավալները տարեցտարի շարունակեցին նվազել։ Այսպիսով՝ 2019թ. անկումը 4,2 տոկոս էր, բուսաբուծության ոլորտում՝ 7,7 տոկոս։ 2020թ. ևս արդյունավետ չէր գյուղատնտեսության համար։ Ճիշտ է, ի սկզբանե հայտարարվեց, որ ոլորտում ոչ մեծ, բայց աճ է արձանագրվել, սակայն հետո պարզվեց, որ այդ աճն էլ չկա․ ըստ այդմ՝ 2020թ. գյուղատնտեսության անկումը կազմեց 4 տոկոս։

Թեման շարունակելով ընդգծենք, որ անկումը պահպանվեց նաև անցած տարի։ 2021թ. գյուղատնտեսության ոլորտում արտադրության ծավալները, նախնական տվյալներով, նվազել են 1,4 տոկոսով, բուսաբուծության անկումը՝ 3,1 տոկոս։ Իսկ թե չորս տարվա ընթացքում ինչ է արել կառավարությունը՝ ոլորտը «հեղափոխական տեմպերով» զարգացնելու համար, ոչ մի նշանակություն չունի։ Արդյունքն այն է, որ գյուղատնտեսության արտադրության ծավալները տարեցտարի նվազել են։ Սա նշանակում է, որ կառավարության իրականացրած քայլերը ոչ միայն որևէ արդյունք չեն տվել, այլև արտադրության ծավալների կրճատումը շարունակվել է։

Ի դեպ՝ ՀՆԱ-ում ևս նվազել է գյուղատնտեսության տեսակարար կշիռը, ավելին, եթե 2017թ. այն կազմում էր 15 տոկոս, ապա հիմա 11 տոկոսի սահմաններում է։ Նշենք, որ այս ընթացքում կառավարությունը պետբյուջեից զգալի միջոցներ է հատկացրել տարբեր ծրագրերի իրականացման ու գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման նպատակով, բայց այն, ինչ ունենք, հիմք է տալիս ասելու, որ դրանք անարդյունավետ են եղել։ Պետական միջոցները ծախսվել են, իսկ արդյունք չկա։ Անիմաստ է նույնիսկ խոսել այն մասին, որ գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ որպես ռազմավարական նպատակ, պետք է հանգեցներ չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազման և այդպիսի հողերի գոյության բացառման։ Այս նպատակադրումից 4 տարի հետո ունենք այն, որ Հայաստանում, առանց այն էլ խիստ սահմանափակ հողային ռեսուրսների մեծ մասը չի ծառայում իր նպատակին։

Ամփոփելով արձանագրենք մի կարևոր հանգամանք. ինչքան էլ իշխանությունները փորձեն հիմնավորել, թե գնաճը համաշխարհային երևույթ է, և դրանից անհնարին է խուսափել, ակնհայտ է, որ այդպես չէ։ Այն որքան կապ ունի համաշխարհային տնտեսության ու միջազգային շուկաների, նույնքան էլ կապ ունի ներքին տնտեսության զարգացումների հետ։ Գյուղմթերքների արտադրության ծավալների ավելացման պարագայում հազիվ թե ներքին շուկայում կունենայինք գնաճի այնպիսի բարձր մակարդակ, ինչպիսին ունեցանք անցած տարի։ Ու եթե իրավիճակը շարունակի զարգանալ նույն սցենարով, ապա պատկերը կրկնվելու է նաև այս տարի։ Նշենք, որ տարվա մեկնարկն արդեն իսկ մտահոգիչ է, քանի որ  գյուղացիական տնտեսությունները բախվել են նոր խնդիրների, որոնց հետևանքով չմշակվող գյուղատնտեսական հողերի քանակը ավելանալու է՝ խոստացված շեշտակի նվազման փոխարեն։

Տիգրան Մկրտչյան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении