Արսեն Զախարյանի անունը հեռացվել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակից
СпортՄոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի անունը հեռացվել է Goal.com-ի վարկածով՝ աշխարհի 50 լավագույն երիտասարդ խաղացողների ցուցակից ռուսաստանցի լինելու պատճառով, հաղորդում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Մեկ ամիս առաջ մեզ հայտնել էին, որ Զախարյանն ընդգրկվել է այդ ցուցակում։ Մեր ակումբը պատրաստել էր հարցազրույց ֆուտբոլիստի հետ։ Մեկ շաբաթ առաջ կայքի ներկայացուցիչը վստահեցնում էր, որ ֆուտբոլը քաղաքականությունից դուրս է, եւ Զախարյանը կլինի այդ ցուցակում, իսկ հեռացնելու մասին տեղյակ չեն պահել։ Շատ տարօրինակ է»,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Զախարյանը զբաղեցնում էր 11-րդ տեղը, իսկ հիմա նրա անվան փոխարեն նշված է «No player»։ Պարզաբանման մեջ նշված է, որ Արսեն Զախարյանը չի կարող ընդգրկված լինել այս ցուցակում, քանի որ ՖԻՖԱ-ն եւ ՈւԵՖԱ-ն բոլոր ռուսաստանյան հավաքականներին եւ ակումբներին հեռացրել է միջազգային մրցումներից։