Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչները փակել են Երեւան– Սեւան մայրուղին. Գնել Սանոսյանի հետ հանդիպում են պահանջում
ОбществоԾովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչները երկկողմանի փակել են Երեւան– Սեւան մայրուղին եւ հանդիպում են պահանջում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։
NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից մեկն ասաց, որ ակցիան խաղաղ է։ Տեղում նաեւ ոստիկաններ կան։
«Պահանջում ենք, որ նախարարը գա եւ մեր խնդրին լուծում տա։ Մենք ընտրություններով դեմ էինք արտահայտվել խոշորացմանը եւ սպասում էինք, որ մեզ կարձագանքեն, մեր խնդրին լուծում կտան, բայց ինչպես տեսանք՝ չլուծվեց։ Հիմա բնակիչները որոշել են ճանապարհը փակել, որպեսզի հարցը լուծվի»,– ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ այս երկու գյուղերի բնակիչները դեմ էին խոշորացմանը եւ դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սեւան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։
Ավելին՝ այստեղ