Ըստ քաղաքագետի` Երևանում կհաղթի ՔՊ թեկնածուն
АналитикаԵրևանի ավագանու ընտրությունների մրցավազքը, կարելի է ասել, արդեն թեժ պայքարի փուլ է մտնում։ Որ քաղաքական ուժը, ի վերջո, կհաղթի, և ինչպիսի ընթացք է կանխատեսվում. այս մասին է Orer.am֊ի զրույցը քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։
Քաղաքագետն անդրադառնալով ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի ընտրվելու շանսերին` ասաց․ «Ես կարծում եմ, որ ՔՊ-ի թեկնածուն ամեն դեպքում հաղթելու է քանի որ ներկա պահին հասարակության տրամադրությունները այնպիսին են, որ նրա դեմ առաջադրված մյուս թեկնածուները չունեն վստահություն հասարակության կողմից և անկախ այն հանգամանքից, որ Երևանում ՔՊ-ի նկատմամբ համակրանքը զիջում է մարզերում առկա համակրանքին, այնուամենայնիվ որևէ այլ քաղաքական ուժ այս պահին չկա, որը կարող է ձեռնոց նետել ՔՊ թեկնածուին»։
Անդրադառնալով Ավինյանի թեկնածությանը և ընդհանրապես քաղաքական թիմին` քաղաքագետն ասաց, որ նրանց աշխատանքը ընդհանուր առմամբ կարելի է գնահատել` հաշվի առնելով 2018 թվականից մինչ օրս ՔՊ-ի գործողությունները և ընդհանուր արդյունքները. «Կարող եմ ասել, որ որևէ յուրահատուկ բան չկա այն ամենի մեջ, որ Տիգրան Ավինյանն է առաջադրվել»,֊ասաց նա։
Սոնա Գիշյան