Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին․ Փաշինյանը՝ Երասխի հատվածում դիրքերի հետքաշման առաջարկի մասին
ПолитикаԿառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում լարված է, և իրենք իրենց պատասխանատու են համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գտնելու հարցում, այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ:
«Ընդ որում, պետք է արձանագրել նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները արագացնելու անհրաժեշտությունը՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ: Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկով՝ որպես ետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը», - ասաց Փաշինյանը:
Նա, սակայն, ընդգծեց, որ բացի ամբողջական ետքաշումից՝ Հայաստանը հանդես է եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում են Ադրբեջանի արձագանքին:
Ավելին՝ այստեղ