Սերգեյ Շոյգուն հրաժարվում է բանակցել ԱՄՆ-ի հետ
Международные новостиThe Washington Post-ն այսօր հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերի բարձրագույն հրամանատարությունը, այդ թվում՝ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, բազմիցս փորձել է հատուկ ալիքով կապ հաստատել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։ Սակայն ռուսական կողմը մերժել է խոսելու բոլոր փորձերը։
Ամերիկյան կողմն պնդում է, որ երկու խոշոր միջուկային տերությունների միջև նման խոսակցություններն անհրաժեշտ են անհարկի էսկալացիայից կամ շփոթմունքից խուսափելու և ընդհանրապես ցանկացած թյուրիմացություն քննարկելու համար, հատկապես շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում:
Ավելին՝ այստեղ