Վիճակը շատ անկայուն է, ընդհուպ նոր էսկալացիայի վտանգ կա
Общество«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, վերադառնալով Խրամորթից, ականատեսի վկայությամբ ներկայացրեց իրավիճակը: Ինչպես նշում է պատգամավորը, Խրամորթում իրավիճակը խաղաղ է: Թովմասյանը նշեց, որ Խրամորթի համայնքապետը, ի պատասխան ադրբեջանական նամազի, հայկական ռազմահայրենասիրական երգեր է հնչեցրել գյուղում, ինչը լսելի է եղել գյուղի բոլոր հատվածներում:
«Մենք հանկարծակի իմացանք, որ վերեւում՝ Փանուխ համայնքի վրա հարձակում է տեղի ունեցել, եւ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ներթափանցել են համայնք… Ես ուզում եմ արձանագրել, որ սա ակնհայտորեն սադրանք է առաջին հերթին ռուս խաղաղապահների նկատմամբ: Ինչո՞ւ. որովհետեւ հայկական զորք այդ երկու համայնքներում չկա..
Հաշվի առնելով, որ այս պահին Ռուսաստանում, մեղմ ասած, խառը վիճակ է, Ադրբեջանը փորձում է այստեղ նոր ճակատ բացել Ռուսաստանի համար»: Պատգամավորը նշեց, որ այս դեպքերը ազդակ են այն բանի, որ նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթուղթը, ըստ էության, սկսել է չգործել: Այս պահին, Թագուհի Թովմասյանի փոխանցմամբ, ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում, որ ադրբեջանցիները գնան իրենց ելման դիրքեր:
Շարունակությունն՝ այստեղ