Քարագլուխն իր ռազմավական նշանակությամբ համարվում էր երկրորդ Շուշի, որի գրավումը սպանելու է Արցախը․ ինչ իրավիճակ է Քարագլխում
ОбществоԱդրբեջանական զինուժը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում է, իսկ Խրամորթի կանայք, երեխաներն ու ծերերը տարհանվել են
Այսօր Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստանի առաջ քաշած խաղաղության օրակարգը։ Գազի վինտիլը չեն բացում, ճեմելով գրավում են Փառուխը, որից դեպի ռազմավարական կարեւորագույն բարձունք՝ Քարագլուխ, մի ուղիղ ճանապարհ է, հրաժարվում են հայելային հետ քաշել զորքերը։
Եւ այսպես, այսօր, ժամը 16:00-ին ադրբեջանական զինուժը, տարբեր ուղղություններով շղթա կազմած մտել է Փառուխ գյուղ ու հանգիստ դիրքավորվել գյուղում։ Գյուղը մեծ չէ եւ մի քանի ընտանիք ապահով տարհանվել են, ինչպես նաեւ տարհանվել են Խրամորթի կանայք, ծերերն ու երեխաները:
էս պահին ռուս խաղաղապահները բանակցում են Փառուխ մտած ադրբեջանցիների հետ։ Ի դեպ, ռուս խաղաղապահներն այնպես են շրջափակել Խրամորթը, որ մոտ 380 բնակիչ եւ ռազմավարական լուրջ դիրք ունեցող գյուղն այս պահին անառիկ է։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան է խոսում գազի մատակարարման, հումանիտար ճգնաժամի եւ Արցախում կատաստրոֆիկ իրավիճակի մասին։
Հայաստանի հեղափոխական իշխանությունները բոլոր խնդիրները գցել են ռուսի ջեբը։
Ես, իհարկե, կորցրել եմ իմ նախկին լավատեսությունը, բայց հուսանք, որ ռուս-ադրբեջանական բանակցություններն արդյունք կտան ու թուրքը չի շարժվի դեպի Քարագլխի բարձունք, որտեղից Ստեփանակերտը կլինի ուղիղ թուրքի նշանառության տակ։
Շարունակությունն՝ այստեղ